Ջուցու (Նարուտո)
From Wikipedia, the free encyclopedia
Ջուցու (ճապ.՝ 術, տեխնիկա, հնարք), այսպես է կոչվում «Նարուտո» անիմեի նինջաներից յուրաքանչյուրի ֆանտաստիկ և առանձնահատուկ կարողությունները։ Ջուցուների բազմազանությունն ու տպավորչությունը անիմեի այդքան հայտնիության պատճառներից մեկն են[1]։
Տեխնիկայի գաղափարը մշակել է Մասաշի Քիշիմոտոն՝ հիմնվելով արևելյան կրոնների և հավատալիքների վրա։ Իր կերպարների գերմարդկային ունակությունները նա պարզաբանում է հենց դրանցով։ Քիշիմոտոյի գաղափարի համաձայն ՝ ցանկացած «տեխնիկա» հիմնված է կա՛մ չակրան ուղղակիորեն վերահսկելու, կա՛մ ձեռագիր կնիքների, կա՛մ ձեռքի կնիքների վրա (ձեռքերի տարբեր դիրքեր և մատների ծալվածքներ)։
Չնայած հնդկական դիցաբանության, բուդդիզմի և այլ կրոնական համակարգերում չակրա առկայությանը ՝ Քիշիմոտոն հարցազրույցներից մեկում ասել է, որ դրանցից ոչ մեկը չի ազդել մանգայում այս տերմինի օգտագործման վրա։ Նարուտոյի աշխարհի չակրան Քիշիմոտոն համեմատում է Աստաղին պատերազմներ ֆիլմի «Ուժի» հետ։