Ջուլի Քրիստի
From Wikipedia, the free encyclopedia
Ջուլի Ֆրենսիս Քրիստի (անգլ.՝ Julie Frances Christie, ապրիլի 14, 1940(1940-04-14)[1], Chabua, Lakhimpur district, Assam Province, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), անգլիացի դերասանուհի։ Հանդիսանալով 1960-ականների լոնդոնյան մշակութային կյանքի փոփ խորհրդանիշ, Քրիստին շահել է Ակադեմիական (անգլ.՝ Academy), Ոսկե Գլոբուս, և BAFTA՝ Հեռուստատեսության և ֆիլմերի բրիտանական ակադեմիական մրցանակներ, իսկ 1997 թվականին շահել է նաև BAFTA կրթաթոշակ։ Քրիստիի բեկումնային դերակատարումը «Ստախոս Բիլլին» (1963 թ.) ֆիլմում էր, իսկ միջազգային ճանաչում նրան բերեց «Սիրելիս» (1965 թ.) ֆիլմում խաղացած դերը, որի համար նա լավագույն դերասանուհու ակադեմիական մրցանակ ստացավ (անգլ.՝ Academy Award for Best Actress), ինչպես նաև Լարա Անտիպովայի դերակատարումը Դևիդ Լինի «Դոկտոր Ժիվագո» ֆիլմում։
Ջուլի Քրիստի անգլ.՝ Julie Christie | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1940(1940-04-14)[1] (84 տարեկան) |
Ծննդավայր | Chabua, Lakhimpur district, Assam Province, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[2], Բաց համալսարան և City College Brighton & Hove? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Դունկան Քեմփբել |
Պարգևներ և մրցանակներ | |