Ջուլիուս Իրվինգ
From Wikipedia, the free encyclopedia
Ջուլիուս Վիրֆինգ Իրվինգ II (անգլ.՝ Julius Winfield Erving II, փետրվարի 22, 1950(1950-02-22)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ամերիկյան (ABA) և Բասկետբոլի ազգային (NBA) ասոցիացիաների «Վիրջինիա Սքվայրզ » (ABA) (1971-1973), «Նյու Յորք Նեթս» (ABA) (1973-1976) և «Ֆիլադելֆիա-76» (NBA) (1976-1987) ակումբների կազմերում։ 1982-83 թվականների մրցաշրջանին Ջուլիուսը դարձել է NBA չեմպիոն, ինչպես նաև 1973-74 և 1975-76 թվականների մրցաշրջաններին դարձել է ABA չեմպիոն։ 1980-81 թվականների մրցաշրջանի NBA MVP, ինչպես նաև եռակի ABA MVP (1974, 1975, 1976)։ Ըստ NBA մրցաշրջանի արդյունքների 7 անգամ ընդգրկվել է սիմվոլիկ հավաքականների կազմերում (1978, 1980-1983, առաջին հավաքական, 1977, 1984, երկրորդ հավաքական), ինչպես նաև ըստ ABA մրցաշրջանի արդյունքների 5 անգամ ընդգրկվել է սիմվոլիկ հավաքականների կազմերում (1973-1976, առաջին հավաքական, 1972, երկրորդ հավաքական)։ NBA բոլոր աստղերի խաղի տասնմեկակի մասնակից (1977-1987) և ABA բոլոր աստղերի խաղի հնգակի մասնակից (1972-1976)։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 836 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 18364 միավոր (22 մ/խ), կատարել 5601 անդրադարձ և 3224 փոխանցում[2]։
Ջուլիուս Իրվինգ Julius Erving | ||
Կարիերան ավարտել է | ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Թեթև հարձակվող | |
Ի ծնե տրված անունը | Ջուլիուս Վիրֆինգ Իրվինգ II Julius Winfield Erving II | |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 22, 1950 (74 տարեկան) | |
Ծննդավայր | Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 95 կգ | |
Դպրոց | Ռուզվելտ (Նասաու շրջան, Նյու Յորք) | |
համալսարան | Մասաչուսեթս (1968—1971) | |
Դրաֆթի տարի | 1972 / ռաունդ` 1 / ընտր.` 12-րդ | |
Դրաֆթ ակումբ | Միլոուքի Բաքս | |
Կարիերա սկիզբ | 1972 թվական | |
Կարիերա ավարտ | 1987 թվական | |
Կարիերայի պատմություն | ||
| ||
Մրցանակներ | ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ | ||
| ||
1993 Բասկետբոլի փառքի սրահ |
1996 թվականին ընդգրկվել է NBA 50 լավագույն խաղացողների ցանկի կազմում, իսկ 1997 թվականին՝ ABA 30 լավագույն խաղացողների կազմում։ 1993 թվականին Ջուլիուս Իրվինգի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում։
Սպորտային մականունը՝ Բժիշկ Ջեյ (անգլ.՝ Dr. J)։