Ջուդի Չիկագո
ամերիկացի ֆեմինիստ, նկարչուհի, մանկավարժ, գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ջուդի Չիկագո (անգլ.՝ Judy Chicago, ի ծնե Ջուդիթ Սիլվիա Կոեն, հուլիսի 20, 1939(1939-07-20)[2][3][4][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[5][6]), ամերիկացի ֆեմինիստ, նկարչուհի, մանկավարժ և գրող։ Հայտնի է իր մեծ ինստալյացիաներով, որոնք նվիրված են պատմության և մշակույթի մեջ կանանց դերին։ 1970-ականներին Ջուդիթը ստեղծել է «ֆեմինիստական արվեստ» տերմինը և հիմնել է ֆեմինիստական արվեստի առաջին գեղարվեստական ծրագիրը Միացյալ Նահանգներում։ Չիկագոյի գործերում օգտագործվում են կանանց ավանդական հմտություններ, ինչպիսիք են ասեղնագործությունը, և տղամարդկանց ավանդական հմտությունները, ինչպիսիք են եռակցումը և պիրոտեխնիկան։ Ջուդի Չիկագոյի գլուխգործոցը` «Ճաշկերույթը», գտնվում է Բրուքլինի թանգարանի հավաքածուում։
Արագ փաստեր Ջուդի Չիկագո, Ի ծնե ...
Ջուդի Չիկագո | |
---|---|
![]() | |
Ի ծնե | անգլ.՝ Judith Sylvia Cohen[1] |
Կեղծանուն | Judy Chicago |
Ծնվել է | հուլիսի 20, 1939(1939-07-20)[2][3][4][…] (84 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[5][6] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ, գրող, վիզուալ արտիստ, կանանց իրավունքների պաշտպան, նկարիչ-փորագրող, ինստալյացիոն արտիստ, արվեստագետ և ֆեմինիստ |
Ոճ | ֆեմինիստական արվեստ[8][9] և ժամանակակից արվեստ[9] |
Ժանր | ինստալյացիայի արվեստ[9], social-artistic project?[9], գեղանկարչություն, քանդակագործություն և ինստալյացիա |
Թեմաներ | ինստալյացիա, Կերպարվեստ[10], գեղանկարչություն[10], քանդակագործություն[10] և Ֆեմինիզմ[10] |
Ուշագրավ աշխատանքներ | Ճաշկերույթ (Ջուդի Չիկագո) |
Պարգևներ | |
Անդամակցություն | Phi Beta Kappa |
Կայք | judychicago.com(անգլ.) |
![]() |
Փակել