Ջուդի Բլում (անգլ.՝ Judy Blume, փետրվարի 12, 1938(1938-02-12)[2][3], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի գրող, հայտնի` երեխաների և դեռահասների համար իր գրած գրքերով։ Դեռահասների համար նախատեսված գրականության առաջին հեղինակներից մեկը, որն իր վեպերում շոշափում է տաբուացված թեմաներ՝ ձեռնաշարժությունից և դաշտանից մինչև դեռահասների սեքս և հակաբեղմնավորում։ Ոմանք հավանություն են տալիս նրան այն բանի համար, որ նա դիմում է այն թեմաներին, որոնք հուզում են իր լսարանին, մյուսները քննադատում դրա համար և փորձում արգելել[31] նրա գրքերը։ Բլումն ասում է․ «Ես ուզում եմ լինել ազնիվ, ես զգում եմ, որ (երբ ես երեխա էի) ոչ մի չափահաս ազնիվ չէր ինձ հետ։ Նախկինում մենք չգիտեինք, թե ինչ արժե իմանալ»[32]։
Արագ փաստեր Ջուդի Բլումանգլ.՝ Judy Blume, Ծննդյան անուն ...
Ջուդի Բլում անգլ.՝ Judy Blume |
---|
|
Ծննդյան անուն | անգլ.՝ Judith Sussman[1] |
---|
Ծնվել է | փետրվարի 12, 1938(1938-02-12)[2][3] (86 տարեկան) |
---|
Ծննդավայր | Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | գրող, վիպասան և մանկագիր |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Կրթություն | Նյու Յորքի համալսարան[1], Մշակույթի, Կրթության և Մարդու զարգացման Սթեինհարդթի դպրոց, Նյու Յորքի համալսարան (1961) և Battin High School? |
---|
Ժանրեր | սիրավեպ |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Tiger Eyes?, Դու այստե՞ղ ես, Աստված։ Այդ ես եմ՝ Մարգարեթը (վեպ), The One in the Middle Is the Green Kangaroo?[4], Iggie's House?[5], Then Again, Maybe I Won't?[6], Freckle Juice?[7], It's Not the End of the World?[8], Otherwise Known as Sheila the Great?[9], Deenie?[10], The Pain and the Great One?[11], Blubber?[12], Forever...?[13], Starring Sally J. Freedman as Herself?[14], Wifey?[15], Superfudge?[16], The Judy Blume Diary?[17], Smart Women?[18], Letters to Judy: What Kids Wish They Could Tell You?[19], Just as Long as We're Together?[20], Fudge-a-Mania?[21], Here's to You, Rachel Robinson?[22], Summer Sisters?[23], Places I Never Meant to Be?[24], Double Fudge?[25] և In The Unlikely Event?[26] |
---|
Պարգևներ | |
---|
Կայք | judyblume.com |
---|
Judy Blume Վիքիպահեստում |
Փակել
Չնայած քննադատությանը՝ Բլումի գրքերի ընդհանուր տպաքանակը գերազանցում է 82 միլիոնը, և դրանք թարգմանվել են 32 լեզվով[33]։ Իր վեպերի համար Բլումն ստացել է ավելի քան 90 գրական պարգև, այդ թվում՝ «Մարգարետ Էդվարդսի պարգևը»՝ դեռահասության գրականության մեջ ներդրած ավանդի համար[31]։ Նրա ամենահայտնի գրքերից են «Դու այստե՞ղ ես, Աստված։ Դա ես եմ, Մարգարետը» և «Դենի»-ն։