Ջորջ Ֆերրիս
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Վաշինգտոն Գեյլ Ֆերրիս Կրտսեր (անգլ.՝ George Washington Gale Ferris, Jr.;փետրվարի 14, 1859(1859-02-14)[1], Galesburg, Իլինոյս, ԱՄՆ - նոյեմբերի 22, 1896(1896-11-22)[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ճարտարագետ, հայտնի է որպես սատանայի անիվի գյուտի հեղինակ։
Ջորջ Ֆերրիս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1859(1859-02-14)[1] |
Ծննդավայր | Galesburg, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 22, 1896(1896-11-22)[1] (37 տարեկան) |
Մահվան վայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Երկեր | Ferris Wheel? |
Մասնագիտություն | ճարտարագետ, քաղինժեներ և գյուտարար |
Ծնողներ | հայր՝ George Washington Gale Ferris?[2], մայր՝ Martha Edgerton Ferris?[2] |
George Washington Gale Ferris, Jr. Վիքիպահեստում |
Ֆերրիսը ծնվել է Գեյլսբերգում՝ համանուն Ջորջ Վաշինգտոն Գեյլ անվամբ կոչվող քաղաքում։ Երբ Ֆերրիսը հինգ տարեկան էր, ընտանիքը վաճառել է իր կաթի գործարանը և տեղափոխվել է Քարսոն Սիթի։ Ավելի ուշ նրանք վերաբնակեցվել են Կալիֆոռնիայում, և Ֆերիսը դպրոց հաճախել է Օֆլենդ քաղաքում։ 1881 թվականին քաղշինարարի որակավորմամբ ավարտել է Ռենսսելիրի պոլիտեխնիկական ինստիտուտը[3]։
Դրանից հետո կարիերան սկսել է երկաթուղային տրանսպորտի արդյունաբերությունում և հետաքրքրվել կամուրջների շինարարությամբ[3]։ Նա հիմնադրել է GWG Ferris & Co. ընկերությունը Փիթսբուրգում, որը թեստավորել և ստուգել է երկաթուղիների և կամուրջների մետաղային կառուցման վիճակը։
Ֆերրիսը առավել հայտնի է 1893 թվականին առաջին սատանու անիվի ստեղծմամբ Չիկագոյում Համաշխարհային ցուցահանդեսի համար[4]։ Այս ծրագիրը հավերժացրեց ճարտարագետի ազգանունը անգլերեն լեզվում․ ցանկացած սատանու անիվ Ամերիկայում անվանում են Ֆերրիսի անիվ (Ferris wheel)։
Մահացել է 1869 թվականի նոյեմբերի 22-ին, 37 տարեկան հասակում, Փիթսբուրգի Mercy Hospital հիվանդանոցում որովայնային տիֆից։