Ջորջ Քլունի
ամերիկացի դերասան և ռեժիսոր / From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Թիմոթի Քլունի (անգլ.՝ George Timothy Clooney, մայիսի 6, 1961(1961-05-06)[1][2][3][…], Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ[4]), հայտնի ամերիկացի դերասան, պրոդյուսեր և հասարակական գործիչ։
Ռոզմարի Քլունիի (1928-2002 թթ,) եղբորորդին։ Մեծ հայտնություն է ստացել «Շտապ օգնություն» հեռուստասերիալից և «Մայրամուտից մինչև լուսաբաց» կինոֆիլմից հետո։ Արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին, «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան» նոմինացիայով՝ «Սիրիանա» ֆիլմում, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր միլիոնատեր Մեթ Քինգի դերի համար՝ «Հետնորդներ» ֆիլմում (2011 թ.) և փախչող դատապարտյալի դերի համար «Օ՜, որտե՞ղ ես դու, եղբա՛յր» ֆիլմում (2000 թ.)։ Երկրորդ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակին, որպես պրոդյուսեր «Լավագույն ֆիլմ» նոմինացիայում և «Օպերացիա „Արգո“» ֆիլմում։ Հենց այդ ֆիլմի համար էլ արժանացել է չորրորդ «Ոսկե գլոբուս» մրցանակին և առաջին BAFTA արձանիկին։
Նրա հումանիտար գործունեությունը ներառում է Դարֆուրի հակամարտության կարգավորմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Հայիթիի երկրաշարժից տուժածների օգնությանն ուղղված աշխատանքները[11]։