Ջորջ Գեյլորդ Սիմփսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Գեյլորդ Սիմփսոն (անգլ.՝ George Gaylord Simpson. հունիսի 16, 1902(1902-06-16)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 6, 1984(1984-10-06)[2][3][5][…], Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի հնէաբան, կաթնասունների վերացած տեսակների և դրանց միջմայրցամաքային միգրացիայի ուսումնասիրման մասնագետ[14]։ Ագնոստիկ էր։ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1941)[15], Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1958)[16]։ Ուսումնասիրողներից շատերը նրան համարում են 20-րդ դարի առավել մեծ ազդեցություն գործած հնէաբանը։
Ջորջ Գեյլորդ Սիմփսոն անգլ.՝ George Gaylord Simpson | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1902(1902-06-16)[1][2][3][…] Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1984(1984-10-06)[2][3][5][…] (82 տարեկան) Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆոնդապահ, հնէաբան, կենդանաբան և ինքնակենսագիր |
Հաստատություն(ներ) | Արիզոնայի համալսարան, Հարվարդի համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | հնէաբանություն և Էվոլյուցիոն կենսաբանություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Եյլի համալսարան (1926)[6] և East High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][7] |
Գիտական ղեկավար | R. S. Lull? |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Joan Simpson Burns? |
George Gaylord Simpson Վիքիպահեստում |
Սիմփսոնն արտակարգ ընդարձակ ու խոր գիտելիքներ էր կուտակել մեզոզոյի դարաշրջանի բրածո կաթնասունների, ինչպես նաև Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների բրածո կաթնասունների մասին։ 1940 թվականին առաջին անգամ գործածության մեջ է դրել hypodigm եզրույթը, բազմիցս հանդես եկել բրածո և վերացած կաթնասունների տաքսոնոմիայի մասին հրապարակումներով[17]։ Սկզբնական շրջանում սխալմամբ հակադրվել է մայրցամաքների տեղաշարժի (continental drift) մասին Ալֆրեդ Վեգեների առաջ քաշած տեսությանը[18], բայց երբ ի հայտ են եկել առավել համոզիչ ապացույցներ, ընդունել է սալերի տեկտոնիկայի և մայրցամաքային դրիֆտի ճշմարտացիությունը։
Սիմփսոնը պաշտոնավարել է որպես Կոլումբիա համալսարանի կենսաբանության պրոֆեսոր, բնության պատմության ամերիկյան թանգարանի երկրաբանության ու հնէաբանության բաժանմունքի համակարգող (կուրատոր, 1945-1959 թթ.), Հարվարդի համալսարանի համեմատական կենսաբանության թանգարանի համակարգող (1959-1970 թթ.), երկրի մասին գիտությունների պրոֆեսոր Արիզոնայի համալսարանում (1968-1982 թթ.)[19]: