Ջորջթաունի համալսարան (անգլ.՝ Georgetown University), կաթոլիկ (Հիսուսյաններ) մասնավոր համալսարան, որը գտնվում է Վաշինգտոնում։ Ջորջթաունի համալսարանը ստեղծվել է 1789 թվականին կաթոլիկ եպիսկոպոս Քերոլ Ջոնի կողմից և հանդիսանում է հնագույն կաթոլիկ միաբանության համալսարան՝ ԱՄՆ-ի տարածքում։ Գտնվում է Ջորջթաուն շրջանում, քաղաք՝ Վաշինգտոն, որը մինչև 1871 թվականը քաղաքի կարգավիճակ ուներ։ Ջորջթաուն համալսարանի իրավունքի դպրոցը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնական շրջանում։
Համալսարանը մասնաճյուղեր ունի Իտալիայում, Թուրքիայում, Կատարում։ Համալսարանը այժմ ուսուցանում է շուրջ 7500 քոլեջի ուսանողների և ավելի քան 10 հազար ասպիրանտների[12]։
Համալսարանի շրջանավարտները ճանաչման են հասել համաշխարհային հասարակական և քաղաքական ասպարեզներում. նրանց թվում 12 նախագահներ (այդ թվում ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և Ֆիլիպինների նախագահ՝ Մարիա Գլորիա Մակապագալ Առոյոն), 23 նահանգապետներ (ԱՄՆ), 23 սենատոր (ԱՄՆ), թագավորական ընտանիքների 11 անդամ և 79 դիվանագետ դեսպանի պաշտոնում։