իտալացի երգահան, ով նշանակալի ազդեցություն է գործել Մոցարտի և Ռոսսինիի ոճի ձևավորման վրա From Wikipedia, the free encyclopedia
Ջովանի Պաիզիելլո (իտալ.՝ Giovanni Paisiello, մայիսի 9, 1740[1][2][3][…], Ռոկաֆորցատա, Տարանտո, Ապուլիա, Իտալիա - հունիսի 5, 1816[1][2][3][…], Նեապոլ, Իտալիա[4][5]), իտալացի երգահան, նշանակալի ազդեցություն է գործել Մոցարտի և Ռոսսինիի ոճի ձևավորման վրա։ Ընդհանուր առմամբ գրել է 148 օպերա (այդ թվում՝ «Սևիլյան սափրիչը» («Il Barbiere di Siviglia»), «La finta amante», «Il Matrimonio inaspettato» և այլն), կանտատներ, քառյակներ, սիմֆոնիաներ, հոգևոր ստեղծագործություններ և այլն։
Ջովանի Պաիզիելլո | |
---|---|
Պաիզիելլոյի դիմանկարը, (նկարիչ` Վիժե-Լեբրեն, 1791) | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Giovanni Paisiello |
Ի ծնե անուն | իտալ.՝ Giovanni Gregorio Cataldo Paisiello |
Ծնվել է | մայիսի 9, 1740[1][2][3][…] Ռոկաֆորցատա, Տարանտո, Ապուլիա, Իտալիա |
Երկիր | Նեապոլի թագավորություն |
Մահացել է | հունիսի 5, 1816[1][2][3][…] (76 տարեկան) Նեապոլ, Իտալիա[4][5] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Ամուսին | Cecilia Pallini? |
Giovanni Paisiello Վիքիպահեստում |
Այստեղ է ստեղծել և բեմադրել «Աղախինը՝ տիրուհի» (1781), «Սևիլյան սափրիչ» (1782) և այլ օպերաներ։ 1784-1802 թվականներին և 1803-1815 թվականներին Նեապոլում, 1802-1803 թվականներին Փարիզում եղել է պալատական կոմպոզիտոր։ Բուֆֆօպերայի վարպետ Պաիզելլո ստեղծել է 100-ից ավելի օպերաներ, այդ թվում՝ «Գեղեցիկ ջրա- ղացպանուհին» (1788), «Նինա կամ Սիրուց խելակորույսը» (1789)։ Պաիզելլոի օպերաներին բնորոշ է գործողության սրընթաց զարգացումը, անսամբլային համարների աշխուժությունը։ Գրել է նաև 12 սիմֆոնիա, կամերային գործիքային պաշտամունքային ստեղծագործություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.