From Wikipedia, the free encyclopedia
Ջովանի Լեոնե (իտալ.՝ Giovanni Leone, Իտալերեն արտասանություն՝ [dʒoˈvanni leˈoːne], նոյեմբերի 3, 1908[1][2][3][…], Նեապոլ, Իտալիա[4] - նոյեմբերի 9, 2001[1][5][2][…], Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, իրավաբան և պրոֆեսոր[6]։ Քրիստոնա-դեմոկրատական կուսակցության հիմանդիր անդամ։ 1971-1978 թվականներին զբաղեցրել է Իտալիայի նախագահի պաշտոնը[7]։ 1963 թվականի հունիս-դեկտեմբեր և 1968 թվականի հունիս-դետկեմբեր ամիսներին զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը[8]։ 1955-1963 թվականներին զբաղեցրել է Իտալիայի պատգամավորների պալատի նախագահի պաշտոնը[9]։
Ջովանի Լեոնե իտալ.՝ Giovanni Leone | ||||
| ||||
---|---|---|---|---|
Դեկտեմբերի 29, 1971 - Հունիսի 15, 1978 | ||||
Նախորդող | Ջուզեպե Սարագատ | |||
Հաջորդող | Ալեսանդրո Պերտինի | |||
| ||||
Հունիսի 24, 1968 - Դեկտեմբերի 12, 1968 | ||||
Նախորդող | Ալդո Մորո | |||
Հաջորդող | Մարիանո Ռումոր | |||
| ||||
Հունիսի 21, 1963 - Դեկտեմբերի 4, 1968 | ||||
Նախորդող | Ամինտորե Ֆանֆանի | |||
Հաջորդող | Ալդո Մորո | |||
| ||||
Մայիսի 10, 1955 - Հունիսի 21, 1963 | ||||
Նախորդող | Ջովանի Գրոնկի | |||
Հաջորդող | Բրունետո Բուչարելի-Դուչի | |||
| ||||
Օգոստոսի 27, 1967 - Նոյեմբերի 9, 2001 | ||||
Կուսակցություն՝ | Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն | |||
Կրթություն՝ | Նեապոլի համալսարան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան | |||
Դավանանք | կաթոլիկություն | |||
Ծննդյան օր | նոյեմբերի 3, 1908[1][2][3][…] | |||
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա[4] | |||
Վախճանի օր | նոյեմբերի 9, 2001[1][5][2][…] (93 տարեկան) | |||
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա | |||
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն | |||
Հայր | Mauro Leone? | |||
Մայր | Maria Gioffredi? | |||
Ամուսին | Vittoria Michitto? | |||
Զավակներ | Gian Carlo Leone?[5], Mauro Leone?[5], Giulio Leone?[5] և Paolo Leone?[5] | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Լեոնեն եղել է իտալացի առաջին նախագահը, ով պաշտոնանկ է արվել սկանդալի պատճառով։ 1978 թվականին նա մեղադրվել է կաշառակերության մեջ․ հետագայում մեղադրանքները անհիմն են ճանաչվել, որից հետո նա վերահաստատվել է իր քաղաքական դիրքում[10]։
Լեոնեն ծնվել է 1908 թվականին Նեապոլում՝ Մաուրո և Մարիա Լեոնեների ընտանիքում։ Հայրը նշանավոր փաստաբան է եղել և իր մասնակցությունն է ունեցել Իտալիայի ժողովրդական կուսակցության կազմավորման գործում[11]։ Լեոնեն մեծացել է Պոմիլիանո դ’Արկոյում, որտեղ ավագ դպրոց է հաճախել և ավարտել ուսումը 1924 թվականին[12]։
1929 թվականին ավարտել է Նեապոլի համալսարանը[13]։ Հաջորդ տարում ստացել է հասարակական և քաղաքական գիտությունների աստիճան[14]։ Համալսարանում սովորելու ժամանակ դարձել է Կաթոլիկ շարժման մասնակից։ Համալսարանը ավարտելուց հետո աշխատանքի է անցել Էնրիկո դե Նիկոլայի ընկերությունում։ Համատեղության կարգով Կամերինոյի համալսարանում եղել է քրեական դատավարության պրոֆեսոր[15]։
1930-ական թվականներին դարձել է Հարավային Իտալիայի ամենանշանավոր փաստաբաններից մեկը։ Այդ ժամանակ ընտրվել է նաև Քրեական Օրենքի Միջազգային Ասոցիացիայի իտալական բաժնի նախագահ[16]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստանձնել է Նեապոլի ռազմական դատարանի դատավորի պաշտոնը։
1945 թվականին Լեոնեն ընտրվել է Քրիստոնա-դեմոկրատական կուսակցության Նեապոլի նահանգային քարտուղար, այդ կերպ դառնալով կուսակցության գլխավոր դեմքերից մեկը։
1948 թվականի ապրիլին ստացած 60,000 ձայնով ընտրվել է Իտալիայի պատգամավորների պալատի անդամ[17]։ Չնայած այս ամենին Լեոնեն միաժամանակ շարունակել է իր փաստաբանի աշխատանքը ինչպես նաև դասախոսել է համալսարանում։
Իր քաղաքական դիրքի, Քրիստոնա-դեմոկրատական կուսակցության բոլոր ներքին խմբակցությունների և Հիմնադիր ժողովի աշխատանքների ընթացքում մյուս քաղաքական ուժերի կողմից ձեռք բերված հարգանքի շնորհիվ 1950 թվականին Լեոնեն ստանձնել է Պատգամավորների պալատի փոխնախագահի պաշտոնը և ապա՝ 1955 թվականի մայիսին նախագահի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա մնացել է մինչև 1963 թվականի հունիսը[18]։
1963 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Քրիստոնա-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 38%-ը, մինչդեռ Իտալիայի Կոմունիստական կուսակցությանը հաջողվել էր ստանալ ձայների 25%-ը[19]։ Հատկանշական է, որ Իտալիայի լիբերալ կուսակցությունը ձայների 7%-ը ստացել է Քրիստոնա-դեմոկրատական կուսակցության նախկին անդամներից, ովքեր դեմ են արտահայտվել Ամինտորե Ֆանֆանիի վարած քաղաքականությանը։ Ընտրական աջակցության նվազումով, 1963 թվականի հունիսի 22-ին Քրիստոնա-դեմոկրատական կուսակցության անդամների մեծամասնությունը որոշում է կայացնում Ֆանֆանիին փոխարինել Լեոնեի գլխավորած ժամանակավոր կառավարությունով[20]։
Որպես վարչապետ Լեոնեն առերեսվել է Իտալիայի հանրապետության ամենաողբերգալի իրադարձություններից մեկի՝ Վաիոնտ Դամի աղետի հետ[21]։ 1963 թվականի հոկտեմբերի 9-ին Մոնտե Տոկում տեղի ունեցած սողանքի հետևանքով տեղի ջրամբարներից մեկում մեգացունամի է առաջացել ինչը հանգեցրել է մի շարք քաղաքների և գյուղերի ավերմանը և 1917 մարդու մահվան[22]։
Լեոնեն մեղադրել է Իտալիայի Կոմունիստական կուսակցությանը տեղի ունեցած աղետից քաղաքական շահույթ ստանալու համար։
1963 թվականի դեկտեմբերին 5 ամիս պաշտոնավարելուց հետո Լեոնեն հրաժարական է տվել։ Նրա փոխարեն վարչապետի պաշտոնում նշանակվել է Ալդո Մորոն, վերջինս պաշտոնավարել է ավելի քան 4 տարի[23]։
1971 թվականին Ամինտորե Ֆանֆանին որպես Քրիստոնա-դեմոկրատական առաջադրվել է Իտալիայի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Սակայն բազում անհաջող փորձերից հետո Ֆանֆանին լքել է պայքարը։ 22-րդ ընտրափուլում Լեոնեն Քրիստոնա-դեմոկրատական կուսակցության կողմից ընտրվել է որպես նախագահի թեկնածու։ 23-րդ ընտրափուլում 996 քվեարկողներից ստացել է 518 ձայն և հաղթանակ տարել։ 1971 թվականի նախագահական ընտրություններ համարվում է Իտալիայի հանրապետության պատմության տևողությամբ ամենաերկար նախագահական ընտրությունները[24]։
Իր նախագահության տարիներին Լեոնեն առերեսվել է բավականին բարդ քաղաքական և սոցիալական իրավիճակների։ Պաշտոնավարման առաջին ամիսներին պատրաստվում էր հաստատել պալատների վաղաժամ լուծարումը։ Այս որոշումը Լեոնեն կայացրել է արժանանլով քաղաքական մյուս կուսակցությունների մեծ մասի հավանությանը։ Այս որոշման համար Լեոնեն ընդդիմության կողմից քննադատության է արժանացել։ 152 կողմ և 158 դեմ ձայների հարաբերակցությամբ կառավարությունը չի արժանացել Սենատի վստահությանը և որպես հետևանք 9 օր հետո հրաժարական է ներկայացրել[25]։
2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ իր 93-րդ տարեդարձից շաբաթներ առաջ, համաձայն Իտալիայի վարչապետի հրամանագրի Լեոնեն ճանաչվել է Իտալիայի Հանրապետության պատվավոր նախագահ[26]։ Լեոնեն մահացել է 2001 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հռոմում[27]։
Տարեթիվ | Պալատ | Ընտրատարածք | Կուսակցություն | Ձայներ | Արդյունք | |
---|---|---|---|---|---|---|
1946 | Հիմնադիր ժողով | Նեապոլ-Կազերտա | ՔԴ | 31,962 | Ընտրվել է | |
1948 | Իտալիայի պատգամավորների պալատ | Նեապոլ-Կազերտա | ՔԴ | 60,007 | Ընտրվել է | |
1953 | Իտալիայի պատգամավորների պալատ | Նեապոլ-Կազերտա | ՔԴ | 66,165 | Ընտրվել է | |
1958 | Իտալիայի պատգամավորների պալատ | Նեապոլ-Կազերտա | ՔԴ | 206,182 | Ընտրվել է | |
1963 | Իտալիայի պատգամավորների պալատ | Նեապոլ-Կազերտա | ՔԴ | 160,498 | Ընտրվել է |
1971 թվականի նախագահական ընտրություն (23-րդ ընտրություն) | ||||
---|---|---|---|---|
Թեկնածու | Կուսակցություն | Ձայներ | % | |
Ջովանի Լեոնե | Քրիստոնա-դեմոկրատական | 518 | 51.4 | |
Պիետրո Նեննի | Իտալական սոցիալիստական | 408 | 40.5 | |
Այլ / Անվավեր ձայներ | 82 | 8.1 | ||
Ընդհանուր | 1,008 | 100.0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.