From Wikipedia, the free encyclopedia
Ամինտորե Ֆանֆանի (իտալ.՝ Amintore Fanfani, փետրվարի 6, 1908[1][2][3][…], Պիևե Սանտո Ստեֆանո, Արեցո, Տոսկանա, Իտալիա[4] - նոյեմբերի 20, 1999[2][3][5][…], Հռոմ, Իտալիա[6]), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի ժամանակավոր նախագահ (1978 թ.), մի քանի անգամ եղել է Իտալիայի վարչապետ, արտաքին գործերի և ներքին գործերի նախարար, 20-րդ դարի իտալացի նշանավոր քաղաքական դեմքերից մեկը, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 20-րդ նստաշրջանի նախագահ, միայն Ֆանֆանին և Ջովաննի Ջոլիտտիին է հաջողվել 5 անգամ ոչ անընդմեջ զբաղեցնել Իտալիայի վարչապետի պաշտոնը, Իտալիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ։
1926-1930 թվականներին սովորել է Միլանի Սուրբ Սիրտ կաթոլիկ համալսարանում։ Արդեն 1932 թվականին եղել է դոցենտ, աշխատելով նույն համալսարանում, միաժամանակ անցել է զինվորական պատրաստություն և ստացել լեյտենանատի կոչում։ 1943-1945 թթ. բնակվել է Շվեյցարիայում, դասախոսել է Լոզանի և Ժնևի համալսարաններում, իտալացի ներգաղթյալների համար հիմնել է համալսարան։
Ամինտորե Ֆանֆանին 1947 թվականից մինչև 1996 թվականը բացի 5 անգամ վարչապետի պաշտոնավարելուց տարբեր տարիներին զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ, 1972 թվականին դարձել է Ցմահ սենատոր։
Երբեմն նրան տրվել է «Cavallo di Razza» («Ազնվական ձի») մականունը[7] որպես աշխատասեր անձ, սակայն նրա հակառակորդները նրան անվանում էին «պոնի», քանի որ ուներ կարճ հասակ[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.