Ջոն Մալեր Քոլիեր (անգլ.՝ John Maler Collier, հունվարի 27, 1850(1850-01-27)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 11, 1934(1934-04-11)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի գեղանկարիչ-դիմանկարիչ, պրեռաֆայելիզմի ներկայացուցիչներից մեկը։ Սովորել է գեղանկարչություն (1875 թվականից) Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։

Արագ փաստեր Ջոն Քոլիերանգլ.՝ John Collier, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Քոլիերը ծագումով նշանավոր ընտանիքից է եղել։ Նրա պապը՝ կրկին Ջոն Քոլիերը, եղել է խոշոր բուրժուա, քվակեր և խորհրդարանի անդամ։ Հայրը՝ սըր Ռոբերտ Պեռյե Քոլիերը, եղել է փաստաբան և խորհրդարանի անդամ, երկար տարիներ եղել է Գաղտնի խորհրդի գլխավոր դատախազ և դատավոր, ստացել է Մոնքսվելի առաջին լորդի տիտղոս։ Ջոն Քոլիերի ավագ եղբայրը՝ Մոնքսվելի երկրորդ լորդը, եղել է ռազմական նախարարության պետական քարտուղարի տեղակալ և Լոնդոնի կոմսությունների խորհրդի կառավարման նախագահ։

Ինքը Ջոն Քոլիերը եղել է Բրիտանացի նկարիչների թագավորական ընկերության անդամ։

Երկու անգամ ամուսնացած է եղել Թոմաս Հենրի Հեքսլիի դստրերի հետ։ Քոլիերը դարձել է Թոմաս Հեքսլիի ընտանիքի անբաժան մասը, որն էլ իր հերթին եղել է Լոնդոնի թագավորական ընկերության նախագահը։

Քոլիերի առաջին կինը 1879 թվականին դարձել է Մարիոն Հեքսլին։ Նա ամուսնու պես ևս նկարիչ էր։ Իրենց միակ դստեր ծնունդից հետո Մարիոնն սկսել է տառապել հետծննդաբերական ծանր դեպրեսիայով և բուժման նպատակով Փարիզ է տեղափոխվել, որտեղ էլ թոքերի բորբոքում է ստացել և մահացել 1887 թվականին։

1889 թվականի Քոլիերն ամուսնացել է նրա կրտսեր քրոջ՝ Էթել Հեքսլիի հետ։ Մինչև 1907 թվականն այդպիսի ամուսնություններն անհնար էին Անգլիայում, դրա համար արարողությունն անցկացվել է Նորվեգիայում։

Առաջին ամուսնությունից Քոլիերի դուստրը՝ Ջոյսը, դարձել է դիմանկարային մանրանկարիչ, Մանրանկարիչների թագավորական ընկերության անդամ։ Երկրորդ կնոջից ունեցել է դուստր և որդի՝ սըր Լոուրենս Քոլիերը, որը եղել է 1941-1951 թվականներին եղել է Նորվեգիայում բրիտանական դեսպան։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.