![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ef/Self-Portrait_%2528Curry%2529.jpg/640px-Self-Portrait_%2528Curry%2529.jpg&w=640&q=50)
Ջոն Ստյուարտ Քերրի
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ստյուարտ Քերրի (անգլ.՝ John Steuart Curry նոյեմբերի 14, 1897(1897-11-14)[1][2][3][…], Dunavant, Ջեֆերսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ - օգոստոսի 29, 1946(1946-08-29)[1][2][4][…], Մեդիսոն, ԱՄՆ[5]), 20-րդ դարի ամերիկացի նկարիչ։ Համարվում է ամերիկյան կերպարվեստի կարևոր ներկայացուցիչներից մեկը[7]։ Աչքի է ընկել հատկապես հայրենի Կանզաս նահանգի գյուղական կյանքը պատկերող աշխատանքներով։ Ոչ միայն կտավներ է վրձնել, այլև ստեղծել է որմնանկարներ, պլակատներ, կատարել ամսագրերի, գրքերի նկարազարդումներ։ Ջոն Ստյուարտ Քերրին քսաներորդ դարի առաջին կեսին ամերիկյան կերպարվեստում դրսևվորված ռիջիոնալիզմի ուղղության հիմնասյուներից մեկն է՝ Թոմաս Հարթ Բենտոնի (Thomas Hart Benton) և Գրանթ Վուդի (Grant Wood) հետ մեկտեղ։ Նրա լավագույն աշխատանքներից են համարվում «Օձին սատկացնող խոզերը» («Hogs Killing a Snake», (1930)[8] կտավը, «Բաց թողնված ոստյուն» (The Missed Leap (1934) լիտոգրաֆիան, «Ողբերգական նախերգանք» («Tragic Prelude») որմնանկարը[9]...
Ջոն Ստյուարտ Քերրի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1897(1897-11-14)[1][2][3][…] |
Ծննդավայր | Dunavant, Ջեֆերսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ |
Վախճանվել է | օգոստոսի 29, 1946(1946-08-29)[1][2][4][…] (48 տարեկան) |
Մահվան վայր | Մեդիսոն, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կանզասի արվեստի ինստիտուտ, Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց և Geneva College? |
Մասնագիտություն | նկարիչ և նկարիչ-փորագրող |
Ոճ | Regionalism? |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Erosion and Dust? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
![]() |