From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ռասել Հայնդ (անգլ.՝ John Russell Hind, մայիսի 12, 1823[1], Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 23, 1895[1], Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի աստղագետ։
Ջոն Ռասել Հայնդ John Russell Hind | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1823[1] Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1895[1] (72 տարեկան) Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Բնակության վայր(եր) | Անգլիա |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ և գրող |
Հաստատություն(ներ) | Գրինվիչի աստղադիտարան |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Պարգևներ | |
John Russell Hind Վիքիպահեստում |
Ջոն Ռասել Հայնդ ծնվել է 1823 թ. Նոթինգհեմում։ 17 տարեկանում նա ուղևորվել է Լոնդոն քաղաքացիական ճարտարագետ մասնագիտությունը սովորելու։ Չարլզ Վիտսոնի օգնությամբ թողել է ճարտարագիտությունը և աշխատանքի է ընդունվել Գրինվիչյան թագավորական աստղադիտարանում Ջորջ Էյրիի ղեկավարության տակ[3]։ Այնտեղ նա աշխատել է 4 տարի։ 1844 թ.-ից Հայնդը դարձել է Ջորջ Բիշոպի աստղադիտարանի տնօրեն։ 1853 թ. Հայնդը դարձել է «Ծովային ալմանախի» (անգլ.՝ Nautical Almanac) խմբագիր, և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1891 թ.։
Հայնդը հանդիսանում է առաջին աստերոիդների հետազոտողներից, նաև հայտնաբերել և ուսումնասիրել է փոփոխական աստղեր Նապաստակի R, Երկվորյակների U և Ցուլի T (նույնպես հայտնի է որպես Հայնդի փոփոխական միգամածություն), ինչպես նաև հայտնաբերել է Ցեֆեոսի μ աստղի փոփոխական լինելը։ Բացի այդ, Հայնդը հայտնաբերել է Nova Ophiuchi 1848 (V841 Ophiuchi), ժամանակակից ժամանակների առաջին Նոր աստղը։
Հայնդը ամուսնացել է 1846 թ., ունեցել է վեց երեխա։ Մահացել է 1895 Լոնդոնի արվարձան Տվիկենհեմում։ Նրա պատվին են անվանվել Լուսնի Հայնդ խառնարանը և (1897) Հայնդ աստերոիդը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.