Ջոն Մոտտ (քարոզիչ)
Երիտասարդների քրիստոնեական ասոցիացիայի առաջնորդ / From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Մոտտ (Ջոն Մո, քարոզիչ) (անգլ.՝ John Raleigh Mott, մայիսի 25, 1865(1865-05-25)[1][2][3][…], Livingston Manor, Սալիվան շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 31, 1955(1955-01-31)[1][2][4][…], Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ), Երիտասարդների քրիստոնեական ասոցիացիայի առաջնորդ։ Ջոն Ռոլլի Մոն քարոզիչ էր, Երիտասարդների քրիստոնեական ասոցիացիայի և Ուսանողների քրիստոնեական համաշխարհային ֆեդերացիայի երկարամյա առաջնորդը։
Ջոն Մոտտ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1865(1865-05-25)[1][2][3][…] |
Ծննդավայր | Livingston Manor, Սալիվան շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 31, 1955(1955-01-31)[1][2][4][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | Վաշինգտոնի ազգային տաճար[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | մեթոդիզմ |
Կրթություն | Upper Iowa University? և Կոռնելի համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ և աստվածաբան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Frederick D. Mott? |
John Raleigh Mott Վիքիպահեստում |
Խաղաղության Նոբելյան մրցանակ նրան 1946 թվականին շնորհվել է խաղաղության համար պայքարող բողոքական միջազգային քրիստոնեական ուսանողական կազմակերպությունների ստեղծման և ամրապնդման համար։ Նա այդ մրցանակին արժանացել Էմիլի Բելչի հետ միասին։ 1895 թվականից մինչև 1920 թվականը Մոն Ուսանողների քրիստոնեական հաշխարհային ֆեդերացիայի ընդհանուր քարտուղարն էր։ 1948 թվականին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմավորման մեջ ներգրավված այդ մարմինը նրան ընտրել է որպես ցմահ պատվավոր նախագահ։ Նրա ամենահայտնի գիրքը ՝ «Այս սերնդում աշխարհի ավետարանականացումը» դարձել էր 20-րդ դարի սկզբի միսիոներական կարգախոս[8]։