Ջոն Մաքքեյն
ամերիկացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Սիդնեյ Մաքքեյն III (անգլ.՝ John Sidney McCain III, օգոստոսի 29, 1936(1936-08-29)[3][4][5][…], Coco Solo, Պանամայի ջրանցքի գոտի - օգոստոսի 25, 2018(2018-08-25)[6][3][4][…], Cornville, Յավապայ շրջան, Արիզոնա, ԱՄՆ[7]), ամերիկացի հանրապետական քաղաքական գործիչ, 1987 թվականին Արիզոնա նահանգից ընտրված սենատոր։ 2008 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին եղել է հանրապետականների թեկնածուն, բայց պարտվել է դեմոկրատ Բարաք Օբամային։
Մաքքեյնի հայրը և պապը եղել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալներ։ Ջոնը Մաքքեյնը գնաց նրանց հետքերով և 1958 թվականին ավարտեց ԱՄՆ ռազմածովային ակադեմիան՝ դառնալով տախտակամածային ավիացիայի օդաչու։ Վիետնամի պատերազմի վետերան է։ 1967 թվականին Հանոյի մոտակայքում վիրավորվել է խորհրդային հրթիռից, հինգ տարի անց է կացրել վիետնամական գերության մեջ և 1973 թվականին, ըստ Փարիզի համաձայնագրի, ազատ է արձակվել։
1981 թվականին Մաքքեյնը զինվորական ծառայությունից հետո անցնում է թոշակի, իսկ 1982 թվականին Հանրապետական կուսակցության շարքերում ընտրվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1986 թվականին Արիզոնա նահանգից ընտրվում է սենատոր և այդ պաշտոնում վերընտրվում չորս անգամ՝ 1992 թվականին, 1998 թվականին, 2004 թվականին և 2010 թվականին։ 2000 թվականին փորձում է Հանրապետական կուսակցության կողմից իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններում, սակայն կուսակցական մրցակցությունում պարտվում է Ջորջ Բուշ կրտսերին։ 2008 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում եղել է հանրապետականների թեկնածուն (այդ ժամանակվա գործող նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հրաժարվեց պաշտոնական աջակցություն ցուցաբերել Մաքքեյնին), միաժամանակ նա պարտվեց դեմոկրատների թեկնածու Բարաք Օբամային։