![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/John_Howard_2014_version_2_%2528cropped%2529.jpg/640px-John_Howard_2014_version_2_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Ջոն Հովարդ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ուինսթոն Հովարդը (անգլ.՝ John Winston Howard, հուլիսի 26, 1939(1939-07-26)[5][6], Earlwood) եղել է Ավստրալիայի վարչապետը 1996 թ մարտից 2007 թ դեկտեմբերի 3։ Ըստ պաշտոնավարման ժամկետի՝ նա երկրորդն էր Ռոբերտ Մենզիսից հետո։
Ջոն Հովարդ John Howard | |
---|---|
![]() Ավստրալիայի նախկին վարչապետ | |
Ծնվել է | հուլիսի 26, 1939(1939-07-26) (84 տարեկան) |
Ծննդավայր | Սիդնեյ |
Քաղաքացիություն | Ավստրալիայի միություն |
Ազգություն | ավստրալիացի |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Սիդնեյի համալսարան և Canterbury Boys' High School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, փաստաբան, իրավագետ և պատմաբան |
Ամուսին | Ժանետ Հովարդ |
Ծնողներ | հայր՝ Լայալ Հովարդ, մայր՝ Մոնա Ջեյն Քելլի[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Ավստրալիայի վարչապետ, Ավստրալիայի ֆինանսների նախարար, Ընդդիմության առաջնորդ, Ընդդիմության առաջնորդ, Ավստրալիական Ներկայացուցիչների պալատի անդամ, Minister for Finance (Australia)?, Ավստրալիայի հատուկ առևտրային բանակցությունների նախարար և Ավստրալիայի Սահմանադրական ժողովի պատվիրակ, 1998 |
Կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | 3 |
Ստորագրություն![]() | |
![]() |
1974 թ և 2007 թ Հովարդը դաշնային ընտրություններում ընտրվել է որպես Ներկայացուցիչների պալատի անդամ Նոր Հարավային Ուելս նահանգից։ 1977-1983 թթ Մալկոլմ Ֆրեյզերի կառավարության ժամանակ նա եղել է Ավստրալիայի գանձապետը։ 1985-1989 թթ Լիբերալ կուսակցության և ընդդիմության առաջատարն էր։ 1995 թ վերընտրվել է որպես ընդդիմության առաջնորդ։
Հովարդը 1996 թվականի ավստրալիական դաշնային ընտրություններում լիբերալ և ազգային կուսակցություններին տարավ դեպի հաղթանակը՝ ետևում թողնելով Փոլ Քիթինգինին և Լեյբորիստական կուսակցությանը։ Հովարդը վերընտրվել է 1998 թ, 2001 թ, 2004 թ դաշնային ընտրություններում։ Հովարդի կառավարության հիմնախնդիրներն են եղել նոր հարկային համակարգը, աշխատանքային փոխհարաբերությունները, ներգաղթը, պատերազմը Իրաքում և բնիկների նկատմամբ վարած քաղաքականությունը։ Հովարդի կառավարության կոալիցիան 2007 թ դաշնային ընտրություններում պարտվեց լեյբորիստական կուսակցությանը՝ Քևին Ռադի գլխավորությամբ։ Հովարդը կորցրեց նաև իր՝ խորհրդարանի տեղը։
Ջոն Հովարդը կողմ է հանդես գալիս միապետական կառավարման համակարգին (Ավստրալիան գտնվում է անգլիական թագուհու իրավասության տակ)[7]։