ամերիկացի լրագրող From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Հենրի Օ′Հարա (անգլ.՝ John Henry O'Hara, հունվարի 31, 1905[1][2][3][…], Պոտսվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - ապրիլի 11, 1970[1][2][3][…], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[5][4]), ամերկյան գրող։ Առավել հայտնի է իր առաջին «Ժամադրություն Սամարայում» (անգլ.՝ Appointment in Samarra, 1934) վեպով և «Բաթերֆիլդ-8» (անգլ.՝ BUtterfield 8, 1935) հայտնի վեպերի հեղինակ[8]։
Ջոն Հենրի Օ′Հարա | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ John Henry O'Hara |
Ծնվել է | հունվարի 31, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Պոտսվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | ապրիլի 11, 1970[1][2][3][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[5][4] |
Գերեզման | Փրինսթոնի գերեզմանատուն[6] |
Մասնագիտություն | սյունակագիր, սցենարիստ, վիպասան, լրագրող և գրող |
Լեզու | անգլերեն[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նիագարայի համալսար |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Զավակներ | C. D. B. Bryan? |
Ջոն Հենրի Օ′Հարան ծնվել է Պոտսվիլլ փոքր քաղաքում, որը գտնվում է Փենսիլվանիա նահանգում։ 1934 թվականին, երբ Մեծ ճգնաժամի տարիներն էին, նրանց ընտանիքը սնանկացել է, իսկ հայրը՝ մահացել։ Այս հանգամանքը խոչընդոտել է Օ′Հարային ավարտել Եյլի համալսարանը, քանի որ չի կարողացել վճարել ուսման վարձը[9]։
Գրողի իր գործունեության ընթացքում գրել է տասնյակից ավելի վեպեր, պատմվածքներ և պիեսներ։
Մահացել է Փրինսթոն (Նյու Ջերսի)ում 1970 թվականին սրտանոթային հիվանդությունից։
Օ′Հարան որպես լրագրող աշխատել է մի քանի թերթերի հրատարակչություններում, փորձել է իր ուժերը որպես կինոքննադատ և ռադիոմեկնաբան։ Նյու Յորք գնալուց հետո սկսել է գրել հետևյալ ամենշաբաթյա թերթերի համար՝ New York Magazine, Time[10] և Collier′s Weekly[11]։ 1934 թվականին հրապարակել է իր առաջին վեպը՝ Տեսակցություն Սամարայում (Սամարան քաղաք է Իրաքում)։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է զինվորական լրագրող[12]։
«Հանդիպում Սամարայում» վեպը Օ′Հարայի առաջին և նրան ճանաչում բերած վեպն է։ Նկարագրում է միջին դասի ամերիկացիների կյանքը 1920-ական թվականներին։ Գրվել է 1934 թվականին։ Սկզբնական վերնագիրը եղել է «Դժոխային պուրակ»[13], սակայն վերանվանել է, երբ կարդացել է Սոմերսեթ Մոեմի «Շեպպի» (1933) երեք գործողությամբ պիեսը[14], որտեղ Մոեմը տրամաբանական շղթայով հիմնավորում է պիեսի միջով կարմիր թելով անցնող այն միտքը, որ անհնար է ճակատագիրը փոխել։ Օ′Հարան իր վեպը սկսում է հենց նույն տողերով, ինչով ավարտվում է Մոեմի պիեսը[15]․
Բաղդադում վաճառականը շուկա՝ մթերքի պաշար գնելու է ուղարկում իր ծառային։ Ծառան վերադառնում է գունատված և դողալով ասում է, որ շուկայում հրմշտոցի մեջ դիպել է մի կնոջ, երբ շրջվել է, տեսել է, որ Մահն է։ Մահը նրան սպառնալից ժեստ է արել։ Ծառան վաճառականից ձի է վերցնում, ու սլանում է Սամարա, որը 75 մղոն (125 կմ) հեռավորության վրա էր, որտեղ կարծում էր, որ Մահը նրան չի գտնի։ Վաճառականն այնուհետև գնաց շուկա, գտնավ Մահին և հարցրեց, թե ինչու է սպառնալից ժեստ արել։ Մահը պատասխանում է. «Դա սպառնալից ժեստ չէր, ես պարզապես անակնկալի եկա։ Ես զարմացած էի նրան Բաղդադում տեսնելու համար, քանի որ նրա հետ հանդիպումը պլանավորել եմ այսօր երեկոյան, Սամարայում»[15]։ - «Հանդիպում Սամարայում», Օ′Հարա |
Օ′Հարան այս բնաբանով մատնանշել է վեպի գլխավոր հերոսուհու՝ Ջուլիանա Ինգլիշի մահվան անխուսափելիությունը։
2007 թվականին «Հանդիպում Սամարայում» վեպն ընդգրկվել է 20-րդ դարի 100 լավագույն անգլերեն վեպերի շարքում[16]։ 2011 թվականին գիրքը ներառվել է 1923 թվականից ի վեր անգլերեն գրված 100 լավագույն վեպերի ցանկում, որը կազմել է Թայմ ամսագիրը[17]։
Օ′Հարան, բացի գեղարվեստական ստեղծագործություններից և լրագրողական աշխատանքներից, գրել է նաև ֆիլմերի սցենարներ։ 1940 թվականին գրել է Ջոուի բարեկամը վեպը, իսկ հետո գրել է նույնանուն մյուզիքլի լիբրետտոն, որը մեծ հաջողություն է ունեցել Բրոդվեյ (թատրոն)ում՝ Ջին Քելլիի գլխավոր դերակատարությամբ, իսկ 1957 թվականին էկրանավորվել է[18]։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Ֆրենկ Սինատրան և Ռիտա Հեյուորթը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.