From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Հարվարդ (անգլ.՝ John Harvard, նոյեմբերի 26, 1607, Սաութարկ, Սաութուրք - սեպտեմբերի 14, 1638[1], Չալզթաուն, Բոստոն, ԱՄՆ[2]), անգլիացի միսիոներ, ում պատվին անվանվել է Հարվարդի համալսարանը[3]։
Ջոն Հարվարդ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1607 |
Ծննդավայր | Սաութարկ, Սաութուրք |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1638[1] (30 տարեկան) |
Մահվան վայր | Չալզթաուն, Բոստոն, ԱՄՆ[2] |
Գերեզման | Բոստոն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կոնգրեգացիոն եկեղեցի |
Կրթություն | Էմանուել քոլեջ |
Մասնագիտություն | աստվածաբան, պաստոր և միսիոներ |
Ամուսին | Էնն Սենդլեր |
Ծնողներ | Հայրը՝ Ռոբերտ Հարվարդ Մայրը՝ Քանթիրնա Ռոջերս |
John Harvard Վիքիպահեստում |
Ջոն Հարվարդը ծնվել և մեծացել է Լոնդոնում՝ Ռոբերտ Հարվարդի՝ սեփական խանութի տիրոջ և մսագործի և Քաթրին Ռոջերսի (Ստրատֆորդից) 9-ը երեխաներից չորրորդը։ Կրթություն ստացել է այն դպրոցում, որտեղ տնօրենն իր հայրն էր։
1625 թվականին նրա հայրը, քույրը և երկու եղբայրները մահացել են ժանտախտից։ Որոշ ժամանակ անց Ջոնի մայրը ամուսնացել է Ջոն Էլեստոնի հետ, ով մահացել է մի քանի ամիս անց։ 1627 թվականին Քաթրինան նորից նշանվել է Ռիչարդ Յերվուդի հետ։ Այդ նույն ժամանակահատվածում Ջոնը ընդունվում է Էմանուելի քոլեջ՝ Քեմբրիջին կից, և 1632 թվականին ստանում է արվեստների բակալվրի աստիճան։ 1635 թվականին մահանում է Քաթրինան, իսկ 1637 թվականին Ջոն Հարվարդի պապը՝ Թոմասը։ 1636 թվականի ապրիլին Հարվարդն ամուսնանում է Էնն Սեդլերի հետ։
1637 թվականին նրանք արտագաղթում են Նոր Անգլիա և հաստատվում Բոստոնում, որտեղ Ջոն Հարվարդը դառնում է քահանա։ Բայց որոշ ժամանակ անց նա հիվանդանում է տուբերկուլյոզով և մահանում 1638 թվականին[4]։
Երեխաներ չունեցող Հարվարդը 779 ֆունտ՝ իր հարստության կեսը, ինչպես նաև 400 գրքեր իր գրադարանից, ժառանգություն է թողել նոր քոլեջին՝ հիմված 1636 թվականին։ Ի երախտագիտություն բարեգործությանը՝ 1639 թվականին ուսումնական հաստատությունը վերանվանվել է Հարվարդի քոլեջ։
Հարվարդի համալսարանի բակում գտնվող հուշարձանը կոչվում է «Երեք ստերի արձան», ինչի մասին պատմում են էքսկուրսավարները համալսարան այցելողներին։
Ջոն Հարվարդը երբեք չի եղել համալսարանի հիմնադիր, այլ վերջինիս բարեգործներից մեկն էր։ Համալսարան դարձած քոլեջը հիմնվել է Ջոն Հարվարդի նվիրատվությամբ 1636 թվականին, այլ ոչ թե 1638 թվականին, ինչպես ցույց է տալիս գրառումը։
Չի պահպանվել Ջոն Հարվարդի ոչ մի համոզիչ դիմանկար ո՛չ Մեծ Բրիտանիայում, ո՛չ էլ ԱՄՆ-ում։ Արձանում պատկերված դեմքը մտածված և իդեալականացված կերպար է, որը տուբերկուլյոզով հիվանդ Ջոնը երբեք չի ունեցել։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.