Ջոն Կազալե
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Ջոնն Հո՛լանդ Կազա՛լե ( անգլ.՝ John Holland Cazale, օգոստոսի 12, 1935(1935-08-12)[1], Revere, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 13, 1978(1978-03-13)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան[4]։ Նա իր դերասանական գործունեությունը սկսել է 1962 թվականին՝ նկարահանվելով «Ամերիկյան ճանապարհ» կարճամետրաժ ֆիլմում։ 1972 թվականին «Կնքահայրը» ֆիլմում խաղացել է Ֆրեդո Կորլեոնեի դերը, որը նրան համաշխարհային համբավ է բերել։ Դրան հաջորդել են ևս մի քանի հաջող դերեր, այդ թվում՝ Սելին՝ «Շան կեսօր» դրամայում. այդ դերի համար դերասանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի[5]։ Կազալեն շարունակել է նկարահանվել նույնիսկ թոքերի մահացու քաղցկեղով հիվանդ ժամանակ։ Ֆիլմարտադրության մեջ նրա վերջին աշխատանքը եղել է «Եղջերուների որսորդը» ֆիլմը։
Արագ փաստեր Ջոն Կազալե, Ծնվել է ...
Ջոն Կազալե | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1935(1935-08-12)[1] |
Ծննդավայր | Revere, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 13, 1978(1978-03-13)[1][2] (42 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Holy Cross Cemetery and Mausoleum[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Բոստոնի համալսարան, Օբերլինի քոլեջ, Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ և Բաքսթոնի դպրոց |
Երկեր | Կնքահայրը, Խոսակցությունը, Կնքահայրը 2, Շան կեսօր և Եղնիկի որսորդ |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան |
Ստորագրություն![]() |
Փակել