![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/Jon_Bellion_live_in_Long_Island%252C_New_York_2019.jpg/640px-Jon_Bellion_live_in_Long_Island%252C_New_York_2019.jpg&w=640&q=50)
Ջոն Բելիոն
From Wikipedia, the free encyclopedia
Ջոնաթան Դեյվիդ «Ջոն» Բելիոն[1] (դեկտեմբերի 26, 1990(1990-12-26), Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, երգիչ, երգահան և պրոդյուսեր։ Ծնվել և մեծացել է Լոնգ Այլենդում՝ Լեյք Գրոուվ, Նյու Յորք[2]։ Բելիոնը թողարկել է 4 միքսթեյփ (անգլ.՝ mixtape) և 1 ստուդիական ալբոմ, որոնցից վերջինը՝ The Human Condition-ը թողարկվել է 2016 թվականի հունիսի 10-ին և մուտք է գործել Միացյալ Նահանգների Billboard 200՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը[3]։ Ներկայումս նա պայմանագիր ունի Visionary Music Group-ի[4] և Capitol Records-ի հետ։ Բելիոնը նաև ապահովել է 2015 թվականի Zedd-ի Beautiful Now էլեկտրոնային պարային երաժշտության վոկալը և կատարել է Twenty One Pilots-ի Emotional Roadshow համերգային շրջագայության երրորդ փուլի բացումը։
Արագ փաստեր Ջոն Բելիոն, Բնօրինակ անուն ...
Ջոն Բելիոն | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Jon Bellion |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jonathan David Bellion |
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1990(1990-12-26) (33 տարեկան) Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, հիփ հոփ, ռիթմ էնդ բլյուզ և սոուլ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, երաժիշտ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Capitol Records և Visionary Music Group? |
Կրթություն | Sachem High School North? և Five Towns College? |
Կայք | jonbellion.com |
![]() |
Փակել