![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/65/%25E8%2594%25A1%25E4%25BE%259D%25E6%259E%2597%25E5%2587%25BA%25E5%25B8%25AD%25E7%258E%258B%25E5%259B%25BD%25E5%25A4%25A7%25E5%25B8%259D%25E5%2585%25A8%25E7%2590%2583%25E5%25B7%25A1%25E5%259B%259E%25E8%25B5%259B%25E7%258E%25B0%25E5%259C%25BA_cropped.jpg/640px-%25E8%2594%25A1%25E4%25BE%259D%25E6%259E%2597%25E5%2587%25BA%25E5%25B8%25AD%25E7%258E%258B%25E5%259B%25BD%25E5%25A4%25A7%25E5%25B8%259D%25E5%2585%25A8%25E7%2590%2583%25E5%25B7%25A1%25E5%259B%259E%25E8%25B5%259B%25E7%258E%25B0%25E5%259C%25BA_cropped.jpg&w=640&q=50)
Ջոլին Ցայ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոլին Ցայ (անգլ.՝ Jolin Tsai, չինարեն՝ 蔡依林 իրական անունը Յայ Ի Լին (Փինյին Cài Yīlíng, չինարեն՝ 蔡宜凌, սեպտեմբերի 15, 1980(1980-09-15), Xinzhuang District, Նոր Նայպեյ), թայվանա-չինական երգչուհի, պարուհի, դիզայներ և կոմպոզիտոր։ Թայվանում նրան հաճախ անվանում են «փոփի թագուհի»[2] և «ասիական պարող թագուհի»[3]։ Ամենամեծ հաջողություններին նա հասել է Թայվանում և Ասիայում։
Ջոլին Ցայ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 蔡依林 |
Ի ծնե անուն | Ցայ Իլին |
Նաև հայտնի է որպես | Jolin |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1980(1980-09-15) (43 տարեկան) Նոր Թայբեյ, Չինաստանի հանրապետություն |
Երկիր | Չինաստանի հանրապետություն |
Ժանրեր | Ռիթմ ընդ բլյուզ, փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, պարուհի, դերասանուհի, երգահան, անտրեպրենյոր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1999 - ներկա |
Լեյբլ | Universal (1999-2001) Sony (2002-2005) Capitol (2006-2008) Warner (2009-) |
Կրթություն | Xinzhuang Elementary School? (1993), Xinzhuang Junior High School? (1996), Taipei Municipal Jingmei Girls' Senior High School? (1999) և Fu Jen Catholic University? (2003) |
Պարգևներ | |
Կայք | warnermusic.com.tw/jolin-tsai |
![]() |
Ծնվել է Թայվանում, մասնակցել է MTV-ի մրցույթին և շահել գլխավոր մրցանակը, երգելով Ուիթնի Հյուսթոնի «Greatest Love of All» երգը[4]։ Նրա առաջին ալբոմը՝ «1019» թողարկվել է 1999 թվականին, որը մեծ հաջողություն ունեցավ, ինչի շնորհիվ դարձավ շատ դեռահասների կուռքը։ Նրա հինգերորդ ալբոմը՝ «Magic», որը թողարկվել է 2003 թվականին, երեք ամիս շարունակ Չինաստանում առաջին տեղը զբաղեցրեց և համարվում է երգչուհու ամենամեծ հաջողություններից մեկը, զիջելով միայն «Dancing Diva» սկավառակին, որը Ասիայում վաճառվեց 2 միլիոն օրինակով[5]։ Բազմաթիվ հաջողություններից և տասնյա հիթերից հիթերից հետո, դեռևս իր «Play» վերջին ալբոմը, նա ձայնագրել է 2014 թվականին[4]։
Ջոլին Ցայը այսօր համարվում է ամենաբարձր վարձատրվող չինացի երգչուհիներից մեկը, վաճառվել են նրա ալբոմների 23 միլիոն օրինակ և բազմաթիվ մրցանակների է արժանեցել Ասիայում[4]։ Որպես փոփ-պարի վոկալիստ, նա այս ժանրի երաժշտությամբ ոգեշնչել է Մեծ Չինաստանի շրջանը։ Ներկայումս նա նաև ղեկավարում է իր սեփական երաժշտական ստուդիան և կառավարում է Eternal ընկերությունը[6]։