From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆ (Յոզեֆ) ֆոն Շտեռնբերգ (գերմ.՝ Josef von Sternberg, իսկական անուն-ազգանուն Յոնաս Շտեռնբերգ [Jonas Sternberg], մայիսի 29, 1894[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 22, 1969[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի կինոռեժիսոր։
Ջոզեֆ Շտեռնբերգ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1969[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ավստրիա |
Կրթություն | Jamaica High School? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ, կինոպրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ և ռեժիսոր |
Ամուսին | Riza Royce? |
Պարգևներ և մրցանակներ | |
Josef von Sternberg Վիքիպահեստում |
Ծնվել է Ավստրիայում։ 1914 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Շտեռնբերգի առաջին ֆիլմերից են՝ «Ետնախորշեր» (1927), «Նյու Յորքի նավանորոգարանները» (1928)։ «Համր» կինոյի վերջին շրջանում Շտեռնբերգը վայելել է խոշոր և ինքնատիպ ռեժիսորի հեղինակություն։ 1929 թվականին հրավիրվել է Գերմանիա, նկարահանել «Երկնագույն հրեշտակ» ֆիլմը, (1930, ըստ Թ․ Մաննի «Պրոֆեսոր Ունրատ» վեպի) հնչուն ֆիլմը, որով արժանացել է համաշխարհային ճանաչման։ Այս կինոնկարի ազդեցությամբ են ստեղծվել Շտեռնբերգի հետագա ֆիլմերը՝ «Մարոկկո» (1930), «Անարգվածը» (1931), «Շիկահեր Վեներան», «Շանհայի ճեպընթացը» (երկուսն էլ՝ 1932), «Սատանան դա կինն է» (1935), որոնց գլխավոր դերակատարը եղել է Մառլեն Դիտրիխը։ Այլ ֆիլմերից են՝ «Լենա Սմիթի գործը» (1929), «Ամերիկյան ողբերգություն» (1931, ըստ Թեոդոր Դրայզերի վեպի), «Ոճիր և պատիժ» (1935, ըստ Դոստոևսկու վեպի)։ Եղել է իր ֆիլմերի սցենարիստը, երբեմն նաև նկարիչը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.