From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆֆո Ցառլինո (իտալ.՝ Gioseffo Zarlino, հունվարի 31, 1517, Կիոջա, Վենետիկ, Վենետո, Իտալիա - փետրվարի 4, 1590[1][2] կամ փետրվարի 14, 1590[3][4], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի կոմպոզիտոր, երգեհոնահար, երաժշտական տեսաբան։ Եղել է հոգևորական, ղեկավարել Վենետիկի Սան Մարկո տաճարի կապելլան։ Վերածննդի դարաշրջանի առաջադեմ գիտնական Ջոզեֆֆո Ցառլինոն հիմք է դրել հարմոնիայի մասին ժամանակակից ուսմունքին։ Իր դատողություններում նա հիմնվել է լսողական ընկալման վրա, այլ ոչ թե վերացական սխոլաստիկ պնդումների։ 1588-1589 թվականներին Վենետիկում հրատարակվել է Ջոզեֆֆո Ցառլինոի գրական աշխատությունների լիակատար ժողովածուն։ Մոտետների, մադրիգալների և այլ ստեղծագործությունների հեղինակ է։
Ջոզեֆֆո Ցառլինո | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Gioseffo Zarlino |
Ծնվել է | հունվարի 31, 1517 Կիոջա, Վենետիկ, Վենետո, Իտալիա |
Երկիր | Վենետիկի հանրապետություն |
Մահացել է | փետրվարի 4, 1590[1][2] (73 տարեկան) կամ փետրվարի 14, 1590[3][4] (73 տարեկան) Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Գերեզման | Վենետիկ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության տեսաբան և երգեհոնահար |
Գործիքներ | երգեհոն |
Gioseffo Zarlino Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.