Ջին (առասպելական ոգի)
From Wikipedia, the free encyclopedia
Ջին (արաբ․՝ جن جن, մի տարբերակի համաձայն՝ genius(չաշխատող հղում) «ոգի», ըստ մեկ այլ տարբերակի՝ «уан», ինչը նշանակում է «գաղտնի, անտեսանելի»), իսլամի և նախաիսլամական դարաշրջանում՝ իրական ոգիներ՝ ստեղծված մաքուր անծուխ կրակից, որոնք չունեին մարդկային հինգ զգայարաններից և ոչ մեկը, ապրում էին մարդկանց կողքին, սակայն հայտնվել էին նրանցից առաջ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջին (այլ կիրառումներ)
Ջին | |
---|---|
Ենթատեսակ | առասպելական հումանոիդ և ոգի |
Երևի համընկնում է | Jann? և դև |
Genies Վիքիպահեստում |
Ջիներն աչքի էին ընկնում իրենց ուժով, զորությամբ, արագությամբ և հնարավորություններով։ Կարող էին փոխակերպվել ինչպես դրական, այնպես էլ բացասական կերպարների։ Ըստ արաբական դիցաբանության՝ գոյություն ունեին չորս տեսակի ջիներ՝ իֆրիտ, գուլ, սիլատ, մարիդ։ Ամենակարողը և կատաղին իֆրիտ ջիներն էին, որոնք հայտնվում էին կրակից։ Համարվում էին սատանայի ծառաները, որոնք կարող էին լուրջ վնաս հասցնել մարդկանց[1]։
Գուլ-ջիները, ըստ արաբական դիցաբանության, մարդագայլեր էին, ապրում էին անապատում և սնվում թարմ գիշակերներով։
Մարիդները ջրային ջիներ էին, ռացիոնալ և խելացի արարածներ, բոլոր ջիների միապետները։