![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/ff/M1cz1doaxayq.jpg/640px-M1cz1doaxayq.jpg&w=640&q=50)
Ջին Սիմոնս (երաժիշտ)
From Wikipedia, the free encyclopedia
Ջին Սիմոնս (անգլ.՝ Gene Simmons, օգոստոսի 25, 1949(1949-08-25)[1][2][3], Տիրաթ Քարմել, Հայֆայի մարզ, Իսրայել), ամերիկացի բաս-կիթառահար, դերասան, վոկալիստ։ Ամերիկական հայտնի Kiss խմբի հիմնադիրներից։ Սիմոնսը ծնվել է 1949 թ. օգոստոսի 25-ին Իսրայելում։ Ութ տարեկանում նա մոր` Ֆլորենս Քլեյնի հետ մեկնել է Նյու Յորք։ Ֆլորենսը և նրա եղբայրը` Լարի Քլեյնը, միակն են եղել իրենց ընտանիքում, ովքեր տեսել և ենթարկվել են հոլոքոստի։ Սիմոնսի հայրը` Ֆերրի Ուիթզը, ընտանիքի հետ Ամերիկա չի մեկնել։ Ամերիկա մեկնելուց հետո երիտասարդ Հաիմ Ուիթզը անունը փոխում է` դարձնելով Յուջին Քլեյն (ապա Ջին Քլեյն)` վերցնելով մոր ազգանունը։ 1960-ականների վերջին նա վերցրեց Սիմոնս ազգանունը` քսանականների նշանավոր ռոք-կատարող Ջեմփին Ջին Սիմոնսի պատվին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Ջին Սիմոնս, Բնօրինակ անուն ...
Ջին Սիմոնս | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | եբրայերեն՝ ג'ין סימונס |
Ի ծնե անուն | եբրայերեն՝ חיים ויץ |
Նաև հայտնի է որպես | The Demon, God of Thunder, Dr. Love և Reginald Van Helsing |
Ծնվել է | օգոստոսի 25, 1949(1949-08-25)[1][2][3] (74 տարեկան) Տիրաթ Քարմել, Հայֆայի մարզ, Իսրայել |
Երկիր | ![]() |
Ժանրեր | մետալ |
Մասնագիտություն | բասկիթառահար |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | բաս կիթառ և վոկալ |
Լեյբլ | Casablanca Records և Sanctuary Records |
Կրթություն | Newtown High School?, College of Staten Island?, Sullivan County Community College? և Yeshiva Torah Vodaas? |
Անդամակցություն | KISS |
Ամուսին | Shannon Tweed? |
Պարգևներ | |
Կայք | genesimmons.com |
![]() |
Փակել