From Wikipedia, the free encyclopedia
Ջեֆրի Փրեսթոն «Ջեֆ» Բեզոս (անգլ.՝ Jeffrey Preston «Jeff» Bezos, հունվարի 12, 1964[1][2][3][…], Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[4][5]), ամերիկացի գործարար, «Amazon.com» ինտերնետ ընկերության հիմնադիր ղեկավարը, «Blue Origin» ընկերության հիմնադիր սեփականատերը[12] և «The Washington Post» հրատարակչության սեփականատերը[13]։ 2018 թվականին «Ֆորբսի» վարկածով ճանաչվել է ամենահարուստ մարդը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը 150,7 միլիարդ դոլար կարողությամբ։
Ջեֆ Բեզոս անգլ.՝ Jeff Bezos | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1964[1][2][3][…] (60 տարեկան) |
Ծննդավայր | Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[4][5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | անկրոնություն |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան (1986), Մայամի Պալմետոյի ավագ դպրոց և River Oaks Elementary School? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ձեռնարկատեր և commercial astronaut |
Աշխատավայր | Ամազոն, Bankers Trust?, D.E. Shaw? և First International Telecom? |
Ամուսին | Մաքենզի Բեզոս[6] |
Ծնողներ | հայր՝ Ted Jorgensen? և Miguel Bezos?, մայր՝ Jacklyn Gise?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն և chairman of the executive board? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
Երեխաներ | Preston Bezos?, second son of Jeff Bezos? և third son of Jeff Bezos? |
Ստորագրություն | |
Jeff Bezos Վիքիպահեստում |
Բեզոսը ծնվել է 1964 թվականի հունվարի 12-ին Նյու Մեքսիկոյի Ալբուկերկեյում՝ Ժակլինի և Թեդ Յորգենսենի ընտանիքում։ Երբ Ջեֆրին չորս տարեկան էր, մայրն ամուսնացել է Միգել Բեզոս կրտսերի հետ, որը ներգաղթել էր կուբայից և որդեգրել տղային։
Ջեֆը 1986 թվականին գերազանցությամբ ավարտել է Փրինսթոնի համալսարանի Էլեկտրոինժեներիայի և համակարգչային գիտությունների բաժինը[14]։ Մինչև 1994 թվականը տարբեր պաշտոններում աշխատել է Ուոլ Սթրիթում։ Զբաղվել է միջազգային առևտրի համար ցանցի մշակմամբ[15]։ Ավելի ուշ զբաղեցրել է «D. E. Shaw & Co» ընկերության փոխնախագահի պաշտոնը, որից հեռացել է 1994 թվականի ամռանը[16]։
1994 թվականի վերջին՝ Նյու Յորքից Սիեթլ ճանապարհորդելու ընթացքում, Բեզոսը հիմնել է «Amazon.com» ինտերնետ-խանութը, որի նախնական ներդրումները կազմել են 300 հազար դոլար[17]։ Կայքը գործարկվել է 1995 թվականի հուլիսի 16-ին, չնայած այդ պահին դեռ ավարտուն չէր. օրինակ, դրանով կարելի էր պատվիրել բացասական քանակությամբ գրքեր։ Բեզոսը դա պատճառաբանել է մրցակիցներից առաջ անցնելու անհրաժեշտությամբ[16]։ Ընկերությունն սկսել է իր գործունեությունը որպես գրախանութ և ընդլայնվել՝ մինչև ապրանքների և ծառայությունների մեծ տեսականու, այդ թվում՝ վիդեո և աուդիո հեռարձակման վաճառքը։ Ներկայումս այն առցանց առևտրի ոլորտում աշխարհում խոշորագույն ընկերությունն է, ինչպես նաև «Amazon Web Services»-ի միջոցով ամպային ծառայությունների աշխարհի խոշորագույն մատակարարը։ 1997 թվականին «Amazon.com» ընկերությունը դուրս եկավ «IPO»: 1999 թվականին ամերիկյան «Թայմ» ամսագիրը նրան անվանել է Տարվա մարդ[18]։
Բեզոսն ընդլայնել է իր բիզնես հետաքրքրությունների ոլորտը 2000 թվականին՝ հիմնադրելով «Blue Origin» աերոտիեզերական ընկերությունը[12]։ «Blue Origin»-ը 2015 թվականին տիեզերք փորձնական թռիչքներ է սկսել և այդ պահին պլանավորում էր մարդկանց հետ առևտրային ենթաուղեծրային թռիչքներ սկսել 2018 թվականի վերջին։ 2013 թվականին ձեռնարկատերը 250 միլիոն դոլարով գնել է ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» հրատարակչությունը[13]։ Բեզոսը ղեկավարում է այլ բիզնես ներդրումներ իր «Bezos Expeditions» վենչուրային հիմնադրամի միջոցով։
2017 թվականի նոյեմբերի 24-ին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ 100,3 միլիարդ դոլար կարողությամբ։ 2018 թվականի հունվարի 10-ի դրությամբ նրա կարողությունը հասել է 106 միլիարդ դոլարի[19]։
2018 թվականի հունիսին Բեզոսի կարողությունը հասել է 139,6 միլիարդ դոլարի՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը «Bloomberg Billionaires Index» վարկանիշում։ Ըստ «Ֆորբսի»՝ 2018 թվականի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում Բեզոսը գտնվել է 5-րդ հորիզոնականում[20]։
2018 թվականի հուլիսի 16-ին «Bloomberg» գործակալության վարկածով Բեզոսը գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Նրա տվյալներով՝ գործարարի կարողությունը կազմել է 150 միլիարդ դոլար[21]։
Նկարահանվել է «Սթարթրեք. անվերջություն» (անգլ.՝ Star Trek Beyond) ֆիլմի տեսարաններից մեկում՝ այլմոլորակայինի դերում[22]։
2019 թվականի հունվարի 9-ին Բեզոսը հայտարարել է իր կնոջ՝ ՄաքՔենզի Բեզոսի հետ 25 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծության մասին[23]։ Այդ ժամանակ Ջեֆ Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդն էր։ Նույն տարվա ապրիլին ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվել է. միլիարդատիրոջ նախկին կինը 37,5 միլիարդ դոլար է ստացել։
2020 թվականի փետրվարի 17-ին Բեզոսը հայտարարել է «Bezos Earth Fund» բարեգործական էկոլոգիական հիմնադրամի ստեղծման և կլիմայի փոփոխության կանխարգելման աշխատանքների ֆինանսավորման համար 10 միլիարդ դոլար ներդնելու պատրաստակամության մասին։ Միջոցները կուղղվեն գիտական հետազոտություններին, ակտիվությանը և այլն[24][25]։
Ըստ Բեզոսի՝ առաջին վճարումները կսկսվեն 2020 թվականի ամռանը[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.