From Wikipedia, the free encyclopedia
Ջերոմ Կառլե (անգլ.՝ Jerome Karle հունիսի 18, 1918[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 6, 2013[5][6][7][…], Annandale, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[5][8][9]), ամերիկացի ֆիզիկոքիմիկոս, 1985 թվականին եղել է Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր «նշանավոր հաջողության համար կառուցվածքի վերածանման ուղիղ մեթոդի մշակման մեջ», որտեղ նա այն կիսել է իր հին ընկերոջ` Հերբերտ Հաուպտմանի հետ։ Ավելի քան կես դար կնոջ` քիմիկոս Իզաբելլա Կառլեի հետ միասին համագործակցել է «United States Naval Research Laboratory»-ի հետ (մինչև 2009 թվականը), եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1976 թվական)[15] և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (1990 թվական)։
Ջերոմ Կառլե | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1918[1][2][3][…] Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունիսի 6, 2013[5][6][7][…] (94 տարեկան) Annandale, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[5][8][9] |
Գերեզման | Columbia Gardens Cemetery[10] |
Բնակության վայր(եր) | Նյու Յորք |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | քիմիկոս, համալսարանի դասախոս և բյուրեղագիր |
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկական քիմիա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[11] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[11] |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Միչիգանի համալսարանի գրականության, գիտության և արվեստի քոլեջ, Նյու Յորք քաղաքի քոլեջ և Աբրահամ Լինքոլնի անվան միջնակարգ դպրոց (1933) |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Լոուրենս Օլին Բրոքվեյ[12] |
Եղել է գիտական ղեկավար | Հերբերտ Արոն Հաուպտման |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Isabella Karle?[11] |
Jerome Karle Վիքիպահեստում |
Ծնվել է Բրուքլինի Կոնի-Այլենդ թերակղզում` հրեաների ընտանիքում[16][17][18]։ Հայրը` տարագիր Լեհաստանից` Լուիզ Կարֆունկը նկարիչ էր և ձեռնարկատեր, իսկ մայրը` Սեյդի Կունը (ծագումով Բուդապեշտից) դաշնակահարուհի և երգեհոնահար (ծնողներն ամուսնացել են 1911 թվականին)։ Ջերոմը մանկության տարիներին ստացել է երաժշտական կրթություն[19][20]։ Իր ողջ ընտանիքը սերունդներ շարունակ կապված էր արվեստի հետ (հորեղբայրներն էին՝ նկարիչ-դիմանկարիչ Իվան Օլինսկին, 1878-1962 թվական, և քանդակագործ Դավիթ Կարֆունկլը, 1880-1959 թվական)[21][22]։
Սովորել է Աբրահամ Լինքոլնի միջնակարգ դպրոցում, որը գտնվում է Կոնի-Այլենդ բրուքլինյան շրջանում։ Այնտեղ նա ապրել է մինչև տասնինը տարեկանը։ 1937 թվականին Նյու Յորքի համալսարանին կից Նյու Յորքի քաղաքային քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, որտեղ նաև ծանոթացել է Հերբերտ Հաուպտմանի հետ, իսկ 1938 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է կենսաբանության մագիստրոսի աստիճան (ուսանողներ հրեաների համար սահմանված քվոտաների պատճառով չի ընդունվել Հարվարդի բժշկական դպրոց)[23]։ Երկու տարի շարունակ աշխատել է որպես գրագիր Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտում, իսկ 1943 թվականին Միչիգանի համալսարանում պաշտպանել է ֆիզիկական քիմիայի դիսերտացիան (որտեղ նաև ծանոթացել է ապագա կնոջ հետ, նրանք ամուսնացել են 1942 թվականին)։ Նույն տարում դարձել է Չիկագոյի համալսարանի բազայի Մանհեթենյան նախագծի աշխատակից, որտեղ զբաղվել է պլուտոնիումից իր իսկ օքսիդի հեռացման հետազոտությունների ուսումնասիորւթյամբ։
1946 թվականին Կառլեն մտել է Վաշինգտոնի գիտահետազոտական լաբորատորիայի ռազմածովային նահանգ, որտեղ նորից հանդիպել է Հաուպտմանի հետ։ 1950-ական թվականներին համագործակցել է նրա հետ ռենտգենակառուցվածքային վերլուծության օգնությամբ եռաչափ մոլեկուլային կառուցվածքի վերծանման ուղիղ մեթոդի ստեղծման վրա։ Այդ աշխատանքների համար 1985 թվականին արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակին։ 1981-84 թվականներին եղել է Միջազգային Բյուրեղագետների միության նախագահ։
Նա Վաշինգտոնում Ամերիկյան քիմիկների ընկերության կողմից արժանացել է Hillebrand Award (1969 թվական, Իզաբելլա Կառլեի հետ միասին) մրցանակին, ինչպես նաև արժանացել է «Navy Distinguished Civilian Service Award» (2009 թվական) մրցանակին։ Պատվավոր դոկտոր է։
1992 թվականին ստորագրել է «Նախազգուշացում մարդկությանը»[24]։
Կինը` (1942 թվականից) բյուրեղագետ Իզաբելլա Կառլեն է (1921-2017 թվական), երեք դստրերը` քիմիկոս-օրգանիկ Լուիզ Հենսոնը (Louise Isabella Karle Hanson, ծն. 1946 թվական), բյուրեղագետ Ջին Կառլեն (Jean Marianne Karle, ծն. 1950 թվական) և երկրաբան Մադլեն Տոնին (Madeleine Diane Tawney, ծն. 1955 թվական)[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.