From Wikipedia, the free encyclopedia
Ֆեբրիլ ցնցում, հայտնի է նաև ջերմային ցնցում կամ ֆեբրիլ կոնվուլսիաներ, ցնցում, որը դիտվում է մարմնի բարձր ջերմության ժամանակ։ Այս հիվանդության բնորոշ հատկանիշը այն է, որ առանց տենդի ցնցումներ չեն դիտվում[1]։ Ֆեբրիլ ցնցում դիտվում է հիմնականում 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների մոտ[1]։ Ցնցումների մեծ մասը տևում է մինչև հինգ րոպե և երեխան դրվագից մոտ 1 ժամ անց վերադառնում է իրեն բնորոշ նորմալ վիճակին[1][2]։
Ջերմային ցնցում | |
---|---|
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն, հիվանդություն և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն, անհետաձգելի բժշկություն և մանկաբուժություն |
ՀՄԴ-10 | R56.0 |
Կարող են լինել ֆեբրիլ ցնցման ընտանեկան դեպքեր[1]։ Ախտորոշումը դրվում է, երբ ապացուցվում է, որ չկա վարակ կենտրոնական նյարդային համակարգում, չկան նյութափոխանակային խանգարումներ և նախկինում չեն դիտվել տենդով չուղեկցվող ցնցումներ[1]։ Տարբերակում ենք ֆեբրիլ ցնցման երկու տիպ՝ պարզ ֆեբրիլ ցնցում և բարդ ֆեբրիլ ցնցում[1]։ Պարզ ֆեբրիլ ցնցումը բնորոշվում է այլապես առողջ երեխայի մոտ հիմնականում տոնիկո-կլոնիկ ցնցումների առկայությամբ, որոնք տևել են 15 րոպեից քիչ, 1 անգամ 24 ժամվա ընթացքում[1]։ Արյան քննությունների, կենտրոնական նյարդային համակարգի գործիքային հետազոտությունների կամ էլեկտրոէնցեֆալոգրամայի (ԷԷԳ) անցկացման անհրաժեշտություն հաճախ չի լինում[1]։ Խորհորդ է տրվում անցկացնել հետազոտություններ, որոնք օգտակար կլինեն ջերմության պատճառը հայտնաբերելու հարցում[1]։ Այլ պատճառներով առողջ երեխաների մոտ գոտկային պունկցիա անցկացնելու անհրաժեշտություն հազվադեպ է լինում[1]։
Պարզ ֆեբրիլ ցնցումների կանխարգելման նպատակով հակացնցումային դեղորայքի կամ ջերմիջեցնողների ընդունման անհրաժեշտություն չկա[1]։ Այն դեպքերում, երբ ցնցումները տևում են 5 րոպեից ավելի, լինում է անհրաժեշտություն բենզոդիազեպանի՝ լորազեպամ կամ միդազոլամ նշանակելու[1][3]։ Այս երեխաների մոտ հիվանդության կանխատեսումները գերազանց են, ակադեմիական հաջողությունները չեն տարբերվում այլապես առողջ երեխաների հետ համեմատած և չկա մահվան ռիսկ պարզ ֆեբրիլ ցնցումների ժամանակ[1]։ Կան նախնական ապացույցներ այն մասին, որ ֆեբրիլ ցնցում ունեցող երեխաները ի համեմատ կոնտրոլ խմբի ունեն քիչ ավելի բարձր հավանականություն էպիլեպսիա հետագայում ունենալու, մոտ 2 տոկոս դեպքերում[1]։ Ֆեբրիլ ցնցումները ախտահարում են 5-ից 2 երեխայի մինչև 5 տարեկանը լրանալը[1][4]։ Ավելի հաճախ այն դիտվում է տղաների մոտ քան աղջիկների[5]։ Առաջին ֆեբրիլ ցնցման դրվագից հետո կրկնվելու հավանականությունը տատանվում է 15-70 տոկոսի սահմաններում[1]։
Գեներալիզացված (ամբողջ մարմնով, տարածուն) ֆեբրիլ ցնցման ժամանակ մարմինը կլինի ձիգ, իսկ ձեռքերը և ոտքերը կսկսեն ջղաձգվել։ Երեխան կորցնում է գիտակցությունը, սակայն աչքերը բաց են մնում։ Շնչառությունը լինում է անկանոն։ Երեխաների գործողությունները լինում են անվերահսկելի (թրջում կամ կեղտոտում են իրենք իրենց)։ Նրանք կարող են ունենալ փսխում կամ բերանի շուրջ փրփուրի առկայություն։ Ցնցումը սովորաբար տևում է հինգ րոպեից քիչլ[2]։ Երեխաների ջերմությունը սովորաբար լինում է 38 °C (100.4 °F)-ից բարձր[2]։
Ֆեբրիլ ցնցումները հետևանք են տենդի[5], որը սովորաբար լինում է ավելի բարձր քան 38 °C (100.4 °F)[7]։ Երեխաների մոտ ջերմության հիմնական պատճառը վիրուսային վարակներն են[1]։ Հաճախ ֆեբրիլ ցնցման հավանականությունը ասոցացնում են նրա հետ թե ինչքան է բարձրանում ջերմությունը[1]։ Որոշները պնդում են, որ ջերմության թիվը էական չէ[1], իսկ այլք պնդում են, որ ջերմության բարձրացումը և բարձր թիվը հանդիսանում է ռիսկի գործոն[8]։ Երկու պնդումների շուրջ դեռ չկան բավարար ապացույցներ[8]։
Հրապարակվել է հոդված, ըստ որի կա քիչ հավանականություն ֆեբրիլ ցնցման առաջացման որոշակի պատվաստումներից հետո[9]։ Այդ հոդվածի եզրակացությունն է, որ չնայած այն բանին, որ կա որոշակի կապ որոշ պատվաստումների և ֆեբրիլ ցնցումների միջև, այնուամենայնիվ ֆեբրիլ ցնցման առաջացման ռիսկը շատ ցածր է և ավելի ռիսկային է պատվաստում չստանալը։ Ներկայումս չկան ապացուցողական տվյալներ, որոնք վկայում են, որ կանխարգելիչ ջերմիջեցնողների նշանակումը ունի առավելություններ[9]։ Ցնցումները, հիմնականում լինում են առանց կենտրոնական նյարդային համակարգի վարակների կամ նյութափոխանակային խանգարումների[1]։ Հիմնականում լինում են ընտանեկան դեպքեր[1]։
Հայտնաբերված են որոշակի գենետիկ հիմքեր[6]։ Կան հետազոտություններ, ըստ որոնց զարգացող երկրներում կա կապ երկաթի անբավարարության և ֆեբրիլ ցնցումների առաջացման միջև։ Սակայն սրա շուրջ դեռևս չկան հավաստի ապացույցներ[10]։
Ախտորոշումը դրվում է ցնցում առաջացնող ավելի լուրջ պատճառները բացառելուց հետ։ Նման հիվանդությունների օրինակներից են՝ մենինգիտը և էնցեֆալիտը։ Պետք է նշել, որ այն տարածքներում, որտեղ երեխաները պատվաստված են պնևմոկոկի և Haemophilus influenzae-ի նկատմամբ, բակտերիալ մենինգիտի առաջացման հավանականությունը ցածր է։ Եթե երխան վերականգնվել է և ունի նորմալ պահվածք, բակտերիալ մենինգիտի հավանականությունը ցածր է։
Արյան քննությունների, կենտրոնական նյարդային համակարգի գործիքային հետազոտությունների կամ էլեկտրոէնցեֆալոգրամայի (ԷԷԳ) անցկացման անհրաժեշտություն հաճախ չի լինում[1]։
Տարբերակում են ֆեբրիլ ցնցումների երեք տեսակ՝
Ֆենիտոինը, վալպրոտանը, պիրիդօքսինը, իբուպրոֆենը, ցինկի սուլֆատը, դիկլոֆենակը կամ ացետամենոֆենը չունեն կանխարգելիչ ազդեցություն[12]։
Կրկնվող ցնցումները նվազում են ընդհատ դիազեպամ կամ ֆենոբարբիտալ ընդունելուց, սակայն ավելանում են կողմնակի ազդեցությունների հավանակոնությունը[12]։ Սրանց կիրառումը խորհուրդ չի տրվում ցնցումների կանխարգելման նպատակով[1]։
Կարևոր է, որ ծնողները և երեխայի խնամողները լինեն հանգիստ, դիմեն առաջին օգնությանը և զգուշորեն հետևեն երեխային։ Եթե երեխայի մոտ դիտվում է ֆեբրիլ ցնցում, ծնողները և երեխային խնամողները պետք է անեն հետևյալը[13]՝
Այն դեպքերում, երբ ցնցման տևողությունը երկարատև է, կա անհրաժեշտություն ներերակային կամ ներուղիղաղիքային լորազեպամի ընդունման։ Սա արվում է բժիշկի հստակ նշանակմամբ[1]։ Կարող են կիրառվել նաև այլ բենզոդիազեպամներ՝ միդազոլամ կամ դիազեպամ։
Ելքը հիմնականում բարենպաստ է։ Նյարդաբանական խնդիրների, օրինակ՝ էպիլեպսիայի հավանականությունը ցածր է[1]։ Այն երեխաները ում մոտ դիտվում է ֆեբրիլ ցնցում, կրկնման հավանականությունը 40 տոկոս է հաջորդող 2 տարիների ընթացքում։ Այս հավանականությունը ավելի մեծ է փոքրահասակ երեխաների մոտ[1]։
Պարզ ֆեբրիլ ցնցումները հաճախ կրկնվելու հակում չունեն ( որոշակի տարիքից դրանք անցնում են)։ Ի համեմատ ընդհանուր բնակչության հետ, այս երեխաների մոտ մեծահասակ տարիքում էպիլեպսիայի առաջացման հավանականությունը 3-5 տոկոս է[14]։ Այն երեխաները ում մոտ ջերմային ցնցում դիտվել է վաղ տարիքում, ունեն ավելի մեծ հավանականություն կրկնակի ցնցում ունենալու (18 ամսականից փոքր), ունեն ընտանեկան պատմություն ֆեբրիլ ցնցման առաջին կարգի բարեկամների մոտ (ծնող, քույր, եղբայր), ջերմության սկզբից մինչև ցնցում տևողությունը եղել է կարճատև, նախկան ցնցումը ջերմության ցուցանիշը եղել է ցածր թվերի վրա, ջերմային ցնցումը ուղեկցվել է արտառող նյարդաբանական նշաններով։ Բարդ ցնցումների կանխատեսումը նույնպես բարենպաստ է, սակայան կապված հիմքային հիվանդությունների առկայության հետ մահվան հավանականությունը մեծանում է[15]։
Ֆեբրիլ ցնցումները լինում են 6 ամսականից մինչև 5 տարեկանն ընկած հասակում[1]։ Այն ախտահարում է երեխաներ 2-5 տոկոսին[1]։ Հնդկաստանում և Ճապոնիայում այս ցուցանիշը տատանվել է 5-10 տոկոսի սահմաններում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.