From Wikipedia, the free encyclopedia
Ցինկի սուլֆատ, բժշկության մեջ կիրառվող որպես սննդային հավելում[1]։ Մասնավորապես այն օգտագործվում է ցինկի անբավարարությունը բուժելու և պրոֆիլակտիկ կանխարգելման համար՝ բարձր ռիսկով անձանց մոտ[1]։ Այն ներառում է օռալ ռեհիդրատացիոն թերապիայի հետ միաժամանակ ընդունումը այն երեխաների մոտ, ովքեր ունեն դիարեա[2]։ Համընդհանուր օգտագործումը խորհուրդ չի տրվում[1]։ Այն կարելի է ընդունել խմելու ձևով կամ երակից ներարկման միջոցով[1]։
Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել որովայնի ցավերը, փսխումը, գլխացավը և հոգնածության զգացումը[2]։ Մինչդեռ չափավոր դոզաներով ընդունումը համարվում է անվտանգ հղիության և կրծքով կերակրման ժամանակ, երկարաժամկետ ընդունման անվտանգությունը պարզաբանված չէ[3]։ Երիկամային խնդիրների ժամանակ անհրաժեշտ է ավելի մեծ խնամք[2]։ Ցինկը ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ հանդիսանում է էսենցիալ հանքային տարր[4]։
Ցինկի բժշկական կիրառումը սկսվել է 1600-ական թվականներին[5]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության էսենցիալ դեղամիջոցների ցանկում է՝ առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկն է[6]։ Ցինկի սուլֆատը հասանելի է որպես ընդհանուր դեղորայք և բաց է թողնվում առանց դեղատոմսի[1][3]։ Զարգացող աշխարհում օրական մեծածախ գինը կազմում է շուրջ 0.01–18 դոլար[7]։ Միացյալ Թագավորությունում՝ Ազգային առողջապահական համակարգում, տասնօրյա բուժումը արժե շուրջ 4.32 ֆունտ[1]։
Ցինկի սուլֆատի հավելումների օգտագործումը օռալ ռեհիդրատացիոն թերապիայի հետ միասին նվազեցնում է աղիների շարժողականությունը և այն ժամանակահատվածը, մինչ երեխան դիարեայի դեպքում վերադառնում է նորմալ վիճակի[2]։ Սա համընդհանուր օգտագործումն է նմանատիպ իրավիճակներում, որը խորհուրդ է տրվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից[2]։
Ցինկի սուլֆատը նաև պարէնտերալ սնուցման կարևոր մասն է կազմում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.