Ջենիֆեր Քուլիջ
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Ջենիֆեր Օդրի Քուլիջ (անգլ.՝ Jennifer Audrey Coolidge. օգոստոսի 28, 1961(1961-08-28)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ[4]),ամերիկացի կատակերգակ դերասանուհի, ստենդ-ափ կատակերգու և սցենարիստ, Էմմի, Ոսկե գլոբուս և Ամերիկայի կինոդերասանների գիլդիայի մրցանակների դափնեկիր։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին «Ամերիկյան կարկանդակ» ֆիլմաշարում Սթիֆլերի մայրիկի, «Մոխրոտիկի պատմություն» ֆիլմում Հիլարի Դաֆի խորթ մոր և «Legally Blonde» -ում ու դրա շարունակությունում մատնահարդար Պոլետի դերերի տպավորիչ կատարման շնորհիվ։ Հիշարժան են նաև Քուլիջի դերակատարումները Ջոուի և Ամերիկացի դեռահասի գաղտնի կյանքը հեռուստասերիալներում։ 2012-ից 2017 թվականներին նա խաղացել է Սոֆի Կուչինսկու դերը 2 Broke Girls սիթքոմում, 2021 և 2022 թվականներին՝ Տանյա Մաքքուադի դերը HBO-ի «Սպիտակ լոտոս» սերիալի երկու եթերաշրջաններում, որի համար համընդհանուր դրվատանքի է արժանացել քննադատների և հեռուստադիտողների կողմից, նվաճել մի շարք մրցանակներ, այդ թվում՝ երկու Էմմի մրցանակ[7], Ոսկե գլոբուս, ինչպես նաև Քննադատների ընտրության և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի երկուական մրցանակ։ 2023 թվականին Քուլիջը Սպիտակ լոտոս-ի իր գործընկեր Օբրի Պլազայի հետ ընդգրկվել է Time- ի կազմած աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց TOP 100 ցուցակում[8]։
Ջենիֆեր Քուլիջ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 28, 1961(1961-08-28)[1][2][3] (62 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բոստոն, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և բնավորության դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0177639 |