Ջենթլմեն
From Wikipedia, the free encyclopedia
Ջենտլմեն (անգլ.՝ gentleman), տղամարդու կերպար, Անգլիայում՝ բուրժուա-արիստոկրատական հասարակության վարվեցողության կանոններն ու վարքի նորմաները խստորեն պահպանող մարդ։
Սկզբնապես «ջենտլմեն» բառը նշանակել է ազնվաբարո ծագմամբ (դա արիստոկրատի հիմնական բնորոշումն էր), այնուհետև այդպես սկսեցին անվանել կրթված և դաստիարակված, հարգված և հավասարակշռված տղամարդուն։
Քլայվ Սթեյփլս Լյուիսն իր «Պարզապես քրիստոնեություն» (Mere Christianity) տրակտատում նշել է, որ 19-րդ դարում «ջենտլմեն» են անվանել այն տղամարդուն, որն ուներ կապիտալ, եկամուտ և չաշխատելու հնարավորություն` անկախ իր անձնական որակներից։
Հասարակական գիտակցության մեջ ձևավորված կերպարի տեսակետից ջենտլմենն առանձնանում է բարեկրթությամբ, անթերի շարժուձևերով ու կանանց նկատմամբ սիրալիր վերաբերմունքով։ Մասնավորապես, նա ոչ մի դեպքում կոպիտ չի վարվի կանանց հետ, կանանց շրջապատում կպահպանի էթիկայի կանոնները։
Միջնադարում «ջենտլմեն» են անվանել անտիտղոսավոր ազնվականությանը, որոնց շարքում են ասպետները և ֆեոդալների փոքր որդիների սերունդները։