Ջեյն Օսթին
անգլիացի վիպասան / From Wikipedia, the free encyclopedia
Ջեյն Օսթին (անգլ.՝ Jane Austen, դեկտեմբերի 16, 1775(1775-12-16)[1][2][3][…], Սթիվենտոն, Բեյզինքսթոք ընդ Դին, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4][5][6][…] - հուլիսի 18, 1817(1817-07-18)[6][2][7][…], Վինչեսթեր, Միացյալ Թագավորություն[4][5]), անգլիացի վիպագիր, հայտնի է իր վեց հիմնական վեպերով, որոնցով հեղինակը փորձում է ներկայացնել, նաև քննադատել 18-րդ դարի վերջի Բրիտանական ազնվականությանը։ Օսթինի ստեղծագործությունները հիմնականում միտված են բացահայտելու կանանց կախվածությունը ամուսնությունից` սոցիալական և տնտեսական ապահովություն ստանալու նպատակով։ Նրա ստեղծագործությունները քննադատում են 18-րդ դարի վերջի սենտիմենտալ վեպերը և 19-րդ դարում գրական իրապաշտության անցման մասն են կազմում[10][Ն 1]: Սուր հեգնանքը, իրապաշտությունը, հումորը և սոցիալական խավերի նկարագրություններըը օգնել են նրան համբավ ձեռք բերել քննադատների, գիտնականների և ժամանակակից հանդիսատեսի շրջանում[12]։
Ջեյն Օսթին անգլ.՝ Jane Austen | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Jane Austen |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1775(1775-12-16)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սթիվենտոն, Բեյզինքսթոք ընդ Դին, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4][5][6][…] |
Վախճանվել է | հուլիսի 18, 1817(1817-07-18)[6][2][7][…] (41 տարեկան) |
Վախճանի վայր | Վինչեսթեր, Միացյալ Թագավորություն[4][5] |
Գերեզման | Վինչեսթերի մայր տաճար[8] |
Մասնագիտություն | գրող, վիպասան և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Reading Abbey Girls' School? (1786)[9] և Bournemouth University? |
Ժանրեր | սիրավեպ և գոթական գրականություն |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Հպարտություն և նախապաշարմունք, Էմմա, Համոզում, Զգացմունք և բանականություն, Մենսֆիլդ պարկ և Նորթենգերի աբբայություն |
Ջեյն Օսթին Վիքիքաղվածքում | |
Jane Austen Վիքիպահեստում |
«Զգացում և զգացմունքայնություն» (անգլերեն՝ Sense and Sensibility, 1811), «Հպարտություն և նախապաշարմունք» (անգլերեն՝ Pride and Prejudice, 1813), «Մենսֆիլդ պարկ» (անգլ.՝ Mansfield Park, 1814), «Էմմա» (անգլերեն՝ Emma, 1816) վեպերի հրատարակությունների շնորհիվ Օսթինը ձեռք է բերել գրողի համբավ։
Օսթինը գրել է նաև երկու հավելյալ վեպ «Նորթենգերի աբբայություն» (անգլերեն՝ Northanger Abbey) և «Բանականության փաստարկներ» (անգլ.՝ Persuasion), որոնք հրատարակվել են հետմահու 1818 թվականին, նաև սկսել էր աշխատել մեկ այլ վեպի վրա՝ «Սենդիթոն» (անգլերեն՝ Sanditon), որը մնաց անավարտ։ Անավարտ մնացին նաև պատանեկան գրականության 3 ձեռագիր հատոր, այդ թվում էպիզոդիկ վեպը (անգլ.՝ episodic novel) «Լեդի Սյուզան»֊ն (անգլ.՝ Lady Susan) ու «Ուոթսոնները» (անգլ.՝ The Watsons) անավարտ վեպը։ Նրա վեց ամբողջական վեպն էլ հազվադեպ են դուրս եկել տպագրությունից, չնայած այն հանգամանքին, որ հրատարակվում էին անանուն և քիչ փառք ու հայտնություն էին բերել նրան կյանքի ընթացքում։
1833 թվականին, արդեն իսկ հետմահու, նրա հանրաճանաչությունը մեծապես աճեց, երբ նրա վեպերը վերահրատարակվեցին Ռիչարդ Բենտլիի «Ստանդարտ վեպերի շարք»-ում (անգլ.՝ Standard Novels series), որը նկարազարդել էր Ֆերդինանդ Պիկերինգը, և վաճառվում էին որպես ժողովածու[13]։ 1869 թվականին, նրա մահից 52 տարի անց, Օսթինի զարմիկ Ջեյմսի (անգլ.՝ James Edward Austen-Leigh) «Ջեյն Օսթինի հուշագրություններ» (անգլ.՝ A Memoir of Jane Austen) հրատարակությունը ամբողջությամբ ներկայացրեց նրա գրական կարիերայի և թվացյալ անհետաքրքիր կյանքի ազդեցիկ տարբերակը։
Օսթինի ստեղծագործությունները եղել են բազմաթիվ քննադատական էսսեների, գրական անթոլոգիաների և ֆիլմերի հիմք, 1940 ականների «Հպարտություն և նախապաշարմունք» - ից (անգլ.՝ Pride and Prejudice) մինչև «Զգացում և զգացմունքայնություն» (անգլ.՝ Sense and Sensibility, 1995), «Էմմա» (անգլ.՝ Emma, 1996), «Մենսֆիլդ պարկ» (անգլ.՝ Mansfield Park, 1999), «Հպարտություն և նախապաշարմունք» - ից (անգլ.՝ Pride and Prejudice, 2005), «Սեր և ընկերություն» (անգլ․՝ Love & Friendship, 2016)։