Ջեյն Գուդոլլ
բրիտանացի պրիմատոլոգ, էթոլոգ և մարդաբան / From Wikipedia, the free encyclopedia
Տիկին Ջեյն Մորրիս Գուդոլլ (ի ծնե՝ Վալերիե Ջեյն Մորրիս-Գուդոլլ, ապրիլի 3, 1934(1934-04-03)[2][3][4][…], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5])[30], նախկինում՝ բարոնուհի Ջեյն Վան Լևիցկ-Գուդոլլ), բրիտանացի պրիմատոլոգ և մարդաբան[31]։ Որպես շիմպանզեների աշխարհի առաջատար մասնագետ՝ Գուդոլլը հայտնի է իր 55 տարի շարունակ կատարած ուսումնասիրություններով, որոնք վերաբերում էին շիմպազեների սոցիալական և ընտանեկան փոխհարաբերություններին։ Իր ուսումնասիրությունները սկսել է 1960 թվականին, երբ ուղևորվել է Տանզանիայի Գոմբե Սթրիմ ազգային պարկ[32]։ Նա Ջեյն Գուդոլի ինստիտուտի և «Roots & Shoots» ծրագրի հիմնադիրն է, և հայտնի էր իր կենդանիների կենսաապահովման և պահպանության հարցերով գործունեությամբ։ 1996 թվականին հիմնադրված «Ոչ մարդկային իրավունք» ծրագրի խորհրդի անդամ է [33][34]։ 2002 թվականի ապրիլին նրան անվանել են ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ։
Ջեյն Գուդոլլ անգլ.՝ Jane Goodall[1] | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1934(1934-04-03)[2][3][4][…] (90 տարեկան) |
Ծննդավայր | Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Նյունհեմի քոլեջ[6] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[7] |
Ազդվել է | Louis Leakey? |
Մասնագիտություն | ակտիվիստ և էթոլոգ |
Ամուսին | Հյուգո վան Լավիցկ[8][9] և Derek Bryceson?[9] |
Ծնողներ | հայր՝ Mortimer Herbert Morris-Goodall?[10], մայր՝ Margaret Myfanwe Joseph?[10] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լեոպոլդինա, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[29] և World Future Council? |
Երեխաներ | Hugo Eric Louis van Lawick?[9] |
Կայք | janegoodall.org janegoodall.es/es/ |
Ստորագրություն | |
Jane Goodall Վիքիպահեստում |