From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Քրիստիան Քիմել կամ Ջիմի Քիմել (անգլ.՝ James Christian Kimmel,նոյեմբերի 13, 1967[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հաղորդավար, դերասան և կատակերգու։
Ջեյմս Քիմել անգլ.՝ Jimmy Kimmel | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1967[1][2][3] (56 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Mesa Community College?, Ed W. Clark High School?[4], Նևադայի համալսարան, Լաս Վեգաս[4] և Արիզոնա նահանգի համալսարան[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն[5][6] |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավար, կատակերգու, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, կինոդերասան, հնչյունավորող և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ժանրեր | կատակերգություն |
Համատեղ ապրող(ներ) | Սարա Սիլվերման[7][4] |
Պարգևներ և մրցանակներ | |
jimmykimmel.net | |
Ծնվել է Բրուքլինում՝ կաթոլիկ ընտանիքում, սակայն 9 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Նևադա[9]։ Դեռ դպրոցական տարիներին իրեն փորձել է հաղորդավարի դերում։ Սովորելով համալսարանում՝ աշխատել է ուսանողական հեռուստաալիքում։ 1989 թվականից սկսել է իսկական հեռուստատեսային գործունեությունը։ Մասնակցել է տարբեր հայտնի հեռուստաշոուներում, ինչպես նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, հիմնականում՝ կատակերգական։ 2003 թվականից վարում է սեփական շոուն՝ «Ջիմի Քիմելը ուղիղ եթերում»-ը։ Տառապում է նարկոլեպսիայով։
Քիմելն իր առաջին կնոջ հետ ամուսնացել է 1988 թվականին և ամուսնալուծվել՝ 2002 թվականին[10]։ Նրանք ունեն 2 երեխա՝ որդի Քեվին և դուստր Քեթրին[11]։ Ամուսնալուծությունից հետո՝ 5 տարի հանդիպել է Սարա Սիլվերմանի հետ։ Զույգը բաժանվել է 2009 թվականին[12]։ 2009 թվականի հոկտեմբերից հանդիպում է սեփական շոուի սցենարիստ՝ Մոլի Մակնիրնիի հետ[13]։ Քիմելը և Մակնիրնին նշանադրվել են 2012 թվականի օգոստոսին[14], և ամուսնացել՝ 2013 թվականի հուլիսին[15]։ 2014 թվականի հուլիսի 10-ին, նրանք ունեցան նրանց առաջնեկին՝ Ջեյն Քիմելին[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.