From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Մ. Քեյն (անգլ.՝ James M. Cain, հուլիսի 1, 1892[1][2][3][…], Աննապոլիս, ԱՄՆ - հոկտեմբերի 27, 1977[1][2][3][…], University Park, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), դետեկտիվ ժանրի ամերիկացի գրող և լրագրող, մտնում է նուար ժանրը հիմնողների եռյակի մեջ (Ռեյմոնդ Չանդլերի և Դեշիլ Հեմմեթի հետ)։
Ջեյմս Քեյն անգլ.՝ James Mallahan Cain | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1892[1][2][3][…] |
Ծննդավայր | Աննապոլիս, ԱՄՆ |
Վախճանվել է | հոկտեմբերի 27, 1977[1][2][3][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | University Park, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, լրագրող, լրագրող, գրող և կինոսցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Washington College? |
Ժանրեր | դետեկտիվ |
Ուշագրավ աշխատանքներ | The Postman Always Rings Twice? և Double Indemnity?[4] |
Աշխատավայր | The Baltimore Sun? |
Պարգևներ | |
James M. Cain Վիքիպահեստում |
Ծնվել է ուսուցչի և օպերային երգչուհու ընտանիքում։ Որոշել է դառնալ գրող Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Աշխատել է լրագրող Բալտիմորում Baltimore American և Baltimore Sun թերթերում։ 1932-1947 թթ. գրել է սցենարներ ֆիլմերի համար, որոնք սակայն մեծ հաջողություն չէին ունենում։ Քեյնի առաջին վեպը՝ "Փոստատարը միշտ զանգում է երկու անգամ", հրատարակվել է 1934 թ. և դարձել բեսթսելլեր։
Քեյնի գրեթե բոլոր գրքերի սյուժեն զարգանում էր նույն սխեմայով. կինը գայթակղում է տղամարդուն, խենթացնում նրան, տղամարդը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ սպանության։ Այդ սխեման, որտեղ բոլոր փորձանքները կանանցից էին, հետագայում օգտագործում էին Hardboiled ժանրի շատ գրողներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.