Ջեյմի Ֆոքս
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Էրիկ Մարիոն Բիշոպ (անգլ.՝ Eric Marlon Bishop, դեկտեմբերի 13, 1967(1967-12-13), Terrell, Քաուֆման շրջան, Տեխաս, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Ջեյմի Ֆոքս (անգլ.՝ Jamie Foxx), ամերիկացի դերասան, երգիչ, հումորիստ, գրող և պրոդյուսեր։
Ջեյմի Ֆոքս անգլ.՝ Jamie Foxx | |
---|---|
Ջեյմի Ֆոքս 2013 թվականի հունվարին | |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Տերել, Տեխաս, ԱՄՆ |
Կրթություն | Terrell High School? և United States International University? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Կրոն | Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի և բապտիստություն |
Մասնագիտություն | Դերասան, երգիչ, հումորիստ, գրող, պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1989-ներկա |
Ժանրեր | ժամանակակից R&B, սոուլ, փոփ, հիփ հոփ և երաժշտական կոմեդիա |
Համատեղ ապրող(ներ) | Քեյթի Հոլմս |
Երեխա(ներ) | 2 |
Պարգևներ և մրցանակներ | |
jamiefoxxmusic.com | |
2004 թվականին «Ռեյ» կենսագրական ֆիլմում երաժիշտ Ռեյ Չարլզին մարմնավորելուց հետո, նա ստացել է Օսկար և BAFTA մրցանակներ «Լավագույն դերասան» անվանակարգում[1][2], ինչպես նաև ստացել է Ոսկե գլոբուս «Լավագույն դերասան երաժշտական կամ կատարեգական ֆիլմում» անվանակարգում[3]։ Նա հանդիսատեսին հայտնի է նաև «Հանցակիցը» (2004), «Երազանքի աղջիկներ» (2006), «Մենակատար» (2009), «Ջանգոն ազատված» (2012) և «Անհավանական Սարդ-մարդը 2» (2014) ֆիլմերից։
Ջեյմի Ֆոքսը նաև հայտնի է որպես երգիչ։ Նա իր երաժշտական կարիերայի ընթացքում թողարկել է 5 ստուդիական ալբոմ, որոնք բարձր հորիզոնականներ են զբաղեցրել հիթ շքերթներում և վաճառվել են միլիոնավոր օրինակներով[4][5]։ Նա Գրեմմի մրցանակի դափնեկիր է։