Ջասինդա Արդերն
From Wikipedia, the free encyclopedia
Ջասինդա Արդերն (անգլ.՝ Jacinda Kate Laurell Ardern, հուլիսի 26, 1980(1980-07-26)[3][4][5], Համիլտոն (Նոր Զելանդիա), Ուակիթո, Նոր Զելանդիա[6][7][15][16]), նորզելանդացի քաղաքական գործիչ, որը ղեկավարում է Լեյբորիստական կուսակցությունը։ 2017-2023 թվականներին Նոր Զելանդիայի վարչապետը։
Ջասինդա Արդերն անգլ.՝ Jacinda Ardern | |
Կուսակցություն՝ | Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | University of Waikato? (2001)[2], Morrinsville College? (1998) և Morrinsville Intermediate School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | ագնոստիցիզմ և Մորմոններ |
Ծննդյան օր | հուլիսի 26, 1980(1980-07-26)[3][4][5] (43 տարեկան) |
Ծննդավայր | Համիլտոն (Նոր Զելանդիա), Ուակիթո, Նոր Զելանդիա[6][7] |
Քաղաքացիություն | Նոր Զելանդիա[8][9][10] |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jacinda Kate Laurell Ardern |
Հայր | Ռոս Արդերն[11] |
Ամուսին | Clarke Gayford? |
Զավակներ | Neve Ardern Gayford? |
Պարգևներ | |
Նա առաջին անգամ խորհրդարան է ընտրվել կուսակցական ցուցակով 2008 թվականի համընդհանուր ընտրություններում[17] և 2017 թվականի մարտի 8-ից ներկայացնում է Մաունթ Ալբերտ շրջանը։
2017 թվականի սեպտեմբերի 23-ի համընդհանուր ընտրություններում Լեյբորիստական կուսակցությունը՝ Արդերնի գլխավորությամբ, ստացել է 46 տեղ՝ իր ներկայացուցչությունն ավելացնելով 14 պատգամավորով, բայց Ազգային կուսակցությանը զիջելով Բիլ Ինգլիշի գլխավորությամբ՝ 56 մանդատով[18]։ Սակայն NZ First կուսակցությունը հայտարարել է լեյբորիստների հետ իշխող կոալիցիա ստեղծելու իր պատրաստակամության մասին։ Այսպիսով, հոկտեմբերի 26-ին Արդերնը նշանակվել է Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնում[19][20][21]։