իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ջանմարկո Ֆեռարի (իտալ.՝ Gian Marco Ferrari, փետրվարի 15, 1992[1] կամ մայիսի 15, 1992, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սասուոլոյի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 15, 1992[1] (32 տարեկան) կամ մայիսի 15, 1992 (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա | ||
Հասակ | 189 սմ | ||
Քաշ | 82 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Սասուոլո | ||
Համար | 31 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2009 | Պարմա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2013 | Պարմա | 0 | (0) |
2009-2010 | → Մոնտիչելի Տերմե | 10 | (1) |
2010-2011 | → Կրոչատի Նոչետո | 0 | (0) |
2011 | → Ֆյորենցուոլա | 15 | (0) |
2011-2013 | → Ռենատե | 30 | (1) |
2013-2014 | Գուբիո | 30 | (2) |
2014-2015 | Պարմա | 0 | (0) |
2014-2015 | → Կրոտոնե | 32 | (0) |
2015-2016 | Կրոտոնե | 41 | (1) |
2016-ներկա | Սասուոլո | 3 | (1) |
2016-2017 | → Կրոտոնե | 37 | (3) |
2017-2018 | → Սամպդորիա | 30 | (2) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ սեպտեմբերի 12-ի, 2018: |
Ֆեռարին Պարմայի ակադեմիայի սան է։ 2009-ից 2013 թվականներին նա վարձավճարով հանդես է եկել տարբեր թիմերի կազմում[3]։ 2013 թվականի հուլիսի 3-ին Ֆեռարին 300․000 եվրոյի դիմաց համատեղ սեփականության գործարքով միացավ Գուբիոյին։ Իր դեբյուտը Սերիա C-ում նշեց սեպտեմբերի 8-ին՝ Պերուջայի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 20-ին՝ Լեչեի դեմ խաղում[5]։ Գուբիոյի կազմում իտալացին անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ 2014 թվականի հունիսին Պարման 200․000 եվրոյի դիմաց հետ գնեց Ֆեռարիի տրանսֆերը[6][7]։
2014 թվականի հուլիսի 3-ին Ֆեռարին վարձավճարով միացավ Կրոտոնեին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Կազերտանայի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 6-ին՝ փոխարինման մտնելով Լատինայի դեմ խաղում[9]։ 2015 թվականի հունիսին Ֆեռարին լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Կրոտոնե։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի մարտի 20-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[10]։ 2015-16 մրցաշրջանում Ֆեռարին անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականի օգոստոսի 31-ին Ֆեռարին 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սասուոլո, ինչից հետո վարձավճարով վերադարձավ Կրոտոնե[11][12]։ Դեկտեմբերի 10-ին նա գոլի հեղինակ դարձավ Պեսկարայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[13]։ 2017 թվականի հունվարի 22-ին իտալացին գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[14]։ 2016-17 մրցաշրջանում Ֆեռարին Կրոտոնեի կազմում անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[15]։
2017 թվականի օգոստոսի 4-ին Ֆեռարին 1 տարվա վարձավճարով միացավ Սամպդորիային[16][17]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Ֆոջայի դեմ խաղում[18]։ Առաջին հանդիպումը Սամպդորիայի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 24-ին՝ Միլանի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 21-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[20]։ Նոյեմբերի 19-ին իտալացին գոլ խփեց Յուվենտուսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[21]։ Սամպդորիայի կազմում Ֆեռարին անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[22]։
2018-19 մրցաշրջանում Ֆեռարին վերադարձավ Սասուոլո, թեև նրանով հետաքրքրված էին Վեստ Հեմ Յունայթեդը[23][24], Էվերտոնը[25][26], Նյուքասլ Յունայթեդը[27][28][29], Ֆուլհեմը[30][31], Սևիլյան[32], Ռեալ Բետիսը[33], Պորտուն[34][35], Սամպդորիան[36], Տորինոն[37][38], Մոնակոն[39][40] և Օլիմպիկ Մարսելը[41][42][43]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2018 թվականի օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Տերնանայի դեմ խաղում[44]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 2-ին՝ Ջենոայի դեմ խաղում[45]։
Իտալիայի ազգային հավաքական Ֆեռարին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտին՝ Արգենտինայի և Անգլիայի դեմ խաղերի համար[46][47][48], սակայն այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[49][50]։
2018 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[51]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գուբիո | 2013–14 | Սերիա C | 30 | 2 | 0 | 0 | — | 30 | 2 | |||
Կրոտոնե | 2014–15 | Սերիա B | 32 | 0 | 1 | 0 | 33 | 0 | ||||
2015–164 | 41 | 1 | 3 | 0 | 44 | 1 | ||||||
2016–17 | Սերիա A | 37 | 3 | 0 | 0 | 37 | 3 | |||||
Ընդհանուր | 110 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 114 | 4 | ||
Սամպդորիա | 2017–18 | Սերիա A | 30 | 2 | 1 | 0 | — | 31 | 2 | |||
Սասուոլո | 2018–19 | 3 | 1 | 1 | 0 | 4 | 1 | |||||
Կարիերայի ընդհանուր | 173 | 9 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 179 | 9 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.