Ջամնա
From Wikipedia, the free encyclopedia
Ջամնա[1][2], նաև՝ Յամունա, Ջումնա, Ջամունա (հինդի՝ यमुना, yamunā IAST, Ямуна[3], նաև՝ հինդի՝ जमुना, Ջամունա[3]), գետ Հնդկաստանում, Գանգեսի ամենաերկար և ջրառատ վտակը։ Երկարությունը 1384 կմ է, ավազանը՝ 351 հազար կմ²։ Սկիզբ է առնում Զասկար լեռնաշղթայի (Կենտրոնական Հիմալայներ) հարավային լանջերից։ Ակունքը ծովի մակերևույթից 3255 մետր բարձրության վրա ընկած Յամունոտրի սառցադաշտն է: Վերին հոսանքում անցնում է առավելապես խոր կիրճերով, միջին և ստորին հոսանքներում՝ Գանգես-Ինդոսյան հարթավայրով, որտեղ բաժանվում է բազուկների և վտակների։ Այդ հարթավայր չհասած՝ թեքվում է դեպի հարավ և Ալլահաբադ քաղաքի մոտ խառնվում Գանգեսին՝ կազմավորելով հինդուիստների համար սրբազան հանդիսացող Սանգամը:
Ջամնա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1376 կմ |
Ավազանի մակերես | 351 000 կմ² |
Ջրի ծախս | 3480 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Գանգես |
Կոորդինատներ | 31°00′17″ հս․. լ. 78°27′42″ ավ. ե.HGЯOL |
Հոսող հոսքեր | Tons River?, Giri?, Chambal River?, Betwa River?, Ken River?, Hindon River? և Sindh River? |
Երկրամաս | Հնդկաստան |
Ջրահավաք | Գանգեսի ավազան |
Ջամնային բնորոշ են ամառային վարարումները։ Նավարկելի Է Գելիից ներքև։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Գլխավոր վտակներն են Տոնսը, Չամբալը, Բետվան, Սինդը, Կենը: Ջամնայի ափին են Դելի, Ագրա, Իլահաբադ, Մաթհուրա քաղաքները։ Ակունքից 5 կիլոմետր ցած ընկած են հինդուիստ ուխտագնացների կողմից առավել հաճախ այցելվող Կալսի և Յամունոտրի ավանները՝ բուդդիստական վանքով, դամբանով, 90° C տաքություն ունեցող ջերմուկով: