From Wikipedia, the free encyclopedia
Ջադա Կորեն Փինքեթ Սմիթ (անգլ.՝ Jada Koren Pinkett Smith, սեպտեմբերի 18, 1971[1][2], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ)[4], ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր, ռեժիսոր, գրող և ձեռնարկատեր։
Ջադա Փինքեթ Սմիթ անգլ.՝ Jada Pinkett Smith | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1971[1][2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան |
Երկեր | Enter the Matrix?, Մադագասկար, Գոտեմ, Collateral?, Մատրիցա. Հեղափոխություն, Ալի, Hawthorne? և Շատ վատ մայրիկները |
Մասնագիտություն | դերասանուհի, հեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, երգերի հեղինակ, կինոռեժիսոր, գրող, ձայնային դերասանուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, հեռուստատեսային դեմք, գործարար, ձեռնարկատեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին | Ուիլ Սմիթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Alpha Kappa Alpha և Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Երեխաներ | Ջեյդեն Սմիթ և Ուիլոու Սմիթ |
Կայք | jadapinkettsmith.com |
Jada Pinkett Smith Վիքիպահեստում |
Նա իր կարիերան սկսել է 1990 թվականին՝ նկարահանվելով «Բնակական գույներ» կատակերգության երկրորդական դերում։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում՝ տարբեր ժանրերում, այդ թվում՝ «Ճիչ 2», «Ալի», «Մատրիցա։ Վերալիցքավորում», «Մատրիցա. Հեղափոխություն», «Հանցակից» և այլն։
Փինքեթ Սմիթը նաև երաժշտական կարիերայով է զբաղվում 2002 թվականից, երբ նա ստեղծել է «Wicked Wisdom» մետալ խումբը, որում նա վոկալիստ և կոմպոզիտոր է։ Նաև ստեղծել է երաժշտական ընկերություն[5] և հրապարակել է իր հեղինակային գիրքը 2004 թվականին[6]։
1997 թվականին ամուսնացել է ռեփեր և դերասան Ուիլ Սմիթի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ջեյդենը, Ուիլոուն և Թրեյը (Ուիլի նախորդ ամուսնությունից)։
Փինկեթ Սմիթը 1990 թվականին հանդիպել է Ուիլ Սմիթի հետ «Բևեռլի Հիլզի արքայազնը» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, երբ նա եղել է գլխավոր հերոսի ընկերուհու՝ Լիզա Ուիլքսի դերի համար նախատեսված քասթինգին։
Ջադան և Ուիլը դարձել են ընկերներ և սկսել են հանդիպել 1995 թվականին։ Մոտավորապես 100 հյուր ներկա է եղել նրանց հարսանիքին[7][8]։
Զույգն ունի երկու երեխա՝ Ջեյդենը[7] (ծնվել է 1998 թվականի հուլիս 8-ին)[9], Ուիլոուն[7] (ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին) և Թրեյը (Ուիլի առաջին ամուսնությունից, ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 11-ին)[10][11]։
2008 թվականին Ուիլն ասել է․ «Մենք խիստ չենք, բայց մենք որոշակիորեն կարծում ենք, որ խստությունը շատ կարևոր որակ է երեխաների դաստիարակության հարցում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում խստություն։ Նրանք պետք է հասկանան, որ նրանք կառավարման կարիք ունեն»[12]։
2011 թվականի օգոստոսին տարածվել են լուրեր, որ Ջադա Փինքեթ Սմիթը և Ուիլ Սմիթը որոշել են ամուսնալուծվել 13 տարվա ամուսնությունից հետո[13], այն պատճառով, որ Փինքեթ Սմիթը սիրավեպ է սկսել «Հոթորն» սերիալի գործընկեր Մարկ Էնթոնիի հետ[14]։ Ընտանիքը հերքել է այդ լուրերը[15][16]։
Տվյալ պահին ընտանիքը ապրում է Մալիբուում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.