Պֆորցհայմ (գերմ.՝ Pforzheim, ալեմանյան բարբառ՝ Pforze), քաղաք Գերմանիայի հարավային մասում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում, Շտուտգարտից 27 կիլոմետր դեպի արևմուտք, Կարլսռուեից 25 կիլոմետր դեպի արևելք։ Համարվում է Նորդշվարցվալդ մարզի մայրաքաղաքը։ Հռչակվել է որպես ոսկերչության և ժամացույցագործության եվրոպական կենտրոն։ Պֆորցհայմը պատկերավոր կերպով անվանվում է Շվարցվալդի դարպաս կամ Ոսկե քաղաք։ Զբաղեցնում է 98,03 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 119 000, 2021 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ 125.529[2]։ Բնակիչները հաղորդակցվում են գերմաներենի յուրօրինակ խոսվածքով[3][4]։ Բնակչության թվից ելնելով՝ Պֆորցհայմն ունի մեծ քաղաքի (Großstadt) կարգավիճակ։ Համարվում է նաև ազատ քաղաք (Kreisfreie Städte), քաղաքային օկրուգ (Stadtkreis)։ Էնց շրջանի վարչական կենտրոնն է, թեև այդ շրջանի կազմի մեջ չի մտնում։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել
Պֆորցհայմը մեքսիկացի նշանավոր նկարչուհի Ֆրիդա Կալոյի հոր՝ լուսանկարիչ Կարլ Վիլհելմ (Գիլիերմո) Կալոյի[5], ինչպես նաև դերասանուհի Եվա Վիլմայի հոր՝ Օտտո Ռիֆլե-Կրտսերի ծննդավայրն է[6]։