Պրոֆեսիոնալ
From Wikipedia, the free encyclopedia
Պրոֆեսիոնալ, գործունեության որևէ բնագավառի որակյալ մասնագետ կամ անձ է, որն իր ապրուստը վաստակում է հատուկ պրոֆեսիոնալ գործունեության միջոցով։
Այս եզրույթը բնութագրում է նաև կրթության և ուսուցման չափորոշիչները, որոնցով պատրաստում են մասնագետներին`զինելով նրանց տվյալ մասնագիտության շրջանակներում իրենց հատուկ դերը կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։ Բացի այդ՝ մասնագետների մեծամասնությունը ենթարկվում է վարքագծի խիստ կանոնների՝ խստագույնս հետևելով էթիկական և բարոյական պարտավորություններին[1]։ Կոնկրետ բնագավառի համար պրակտիկայի մասնագիտական և էթիկական ստանդարտները սովորաբար համաձայնեցվում և պահպանվում են լայն ճանաչում ունեցող մասնագիտական այնպիսի ասոցիացիաների միջոցով, ինչպիսին է IEEE-ը (Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը)[2]:«Պրոֆեսիոնալների» որոշ սահմանումներ սահմանափակում են այս տերմինը մի քանի մասնագիտություններով, որոնք ծառայում են հանրային հետաքրքրություններին[3] և հասարակության ընդհանուր շահին[4][5]։
Որոշ մշակույթներում այս եզրույթը օգտագործվում է նկարագրելու համար լավ կրթված աշխատողների կոնկրետ սոցիալական շերտը, որոնք աշխատանքային ինքնավարություն ունեն և ներգրավված են ստեղծագործ ու ինտելեկտուալ բարդ աշխատանքի մեջ[6][7][8][9]։