Պուցկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պուցկ (լեհ.՝ Puck). |p|u|c|k, Պուտցիգ (գերմ.՝ Putzig[2]), քաղաք Լեհաստանի Պոմերանյան վոյեվոդությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է 1999 թվականից։ Ունի քաղաքային գմինայի (համայնքի) կարգավիճակ։ Ընկած է Պոմերանիա մարզի արևելյան մասում՝ Կաշուբիայում, Գդանսկից դեպի արևմուտք, Պլուտնիցայի գետաբերանի մոտ։ Ունի նավահանգիստ Բալթիկ ծովի Պուցկի ծոցի ափին։ Զբաղեցնում է 4,9 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2009 թվականի տվյալներով եղել է 11 361, 2017 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1 265[3][4], 2021 թվականի հունիսի 30-ի տվյալներով՝ 11 089[5]: Բնակչության միջին խտությունը կազմել է 2351,8 մարդ/կմ2։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պուցկ | |||||
լեհ.՝ Puck | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան Լեհաստանի թագավորություն | ||||
Համայնք | Puck County? | ||||
Մակերես | 4,9 կմ² | ||||
Բնակչություն | 10 868 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 84-100 | ||||
Պաշտոնական կայք | miasto.puck.pl | ||||
| |||||
XVI դարի երկրորդ կեսին Պուցկն ունեցել է թագավորական քաղաքի կարգավիճակ և ընդգրկված է եղել Պոմերանյան վոյեվոդության կազմում[6]։ 1975–1998 թվականներին եղել է Գդանսկի վոյեվոդությունում[7]։
2011 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Պուցկի բնակչության թվաքանակը եղել է 11 562[8]։
Տարին | Բնակչ. | Նշումներ |
---|---|---|
1802 | 1008 | [10] |
1810 | 1018 | [10] |
1816 | 1060 | այդ թվում՝ 325 բողոքական, 601 կաթոլիկ և 134 հուդայականn[10] |
1821 | 1630 | [10] |
1827 | 1818 | [11] |
1831 | 1939 | մի մասը կաթոլիկ, մի մասը բողոքական, մի մասը հուդայական[12] |
1864 | 2361 | [13] |
1871 | 2062 | 157 տուն-տնտեսություններում[14] |
1875 | 2095 | [15] |
1880 | 2019 | [15] |
1890 | 1869 | այդ թվում 452 բողոքական և 62 հուդայական (700 լեհ)[15] |
1905 | 2160 | այդ թվում 1628 գերմանացի (75 %) և 346 կաշուբ (16 %), ընդ որում՝ 1531 կաթոլիկ, 587 բողոքական և 41 հուդայական[16] |
1910 | 2534 | դեկտեմբերի 1-ի դրությամբ[17] |
Տարին | Բնակչ. | Նշումներ |
---|---|---|
2012 | 11.545 | հունիսի 30-ի դրությամբ[18] |
2019 | 11.213 | հունիսին |
Պուցկի ներկայիս տարածքում շուկա ունեցող բնակավայր ու նավահանգիստ է եղել դեռևս 7-րդ դարում։ Միջնադարյան փաստաթղթերում այդ բնակավայրի անվանումը տարբեր կերպ է հիշատակվել. 1277 թվականի մի փաստաթղթում՝ Putzc, 1277 թ.՝ Pusecz, 1288 թ.՝ Puczse և Putsk, 1289 թ.՝ Pucz: Լեհաստանի կազմում գտնված բնակավայրը 1309 թվականին անցել է Դանցիգի (ներկայիս Գդանսկի) տևտոնյան ուխտի ասպետների տիրապետության տակ։ 1348 թվականին վերադարձվել է Լեհաստանին, քաղաքի կարգավիճակ ստացել։ 14-րդ դարի երկրորդ կեսին այստեղ կառուցվել է առաջին հիվանդանոցը[19], դարավերջին կամ 15-րդ դարի սկզբներին՝ ամրոցը։
1440 թվականին քաղաքը մտել է Պրուսական համադաշնության կազմի մեջ, որը պայքարում էր տևտոնների իշխանության դեմ[20], 14 տարի անց՝ Կազիմիր IV Յագելոն թագավորի օրոք վերադարձել Լեհաստանի կազմ։ Լեհ թագավորները բազմիցս փորձել են այստեղ նավահանգիստ կառուցել ռազմական նավատորմի համար, սակայն թշնամական միջամտությունների պատճառով նրանց ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Վերսալյան պայմանագրի համաձայն՝ Լեհաստանին դեպի ծով ելք է տրամադրվել (այսպես կոչված՝ Լեհական միջանցք), Պուցկը վերստին հայտնվել է Լեհաստանի տարածքում և հենց այդտեղ էլ 1920 թվականի փետրվարի 10-ին տեղի է ունեցել ծովի հետ Լեհաստանի պսակադրության խորհրդանշական ծեսը։
1939 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Երկրորդ աշխարհամարտի առաջին իսկ օրը, Պուցկը ռմբակոծվել է ֆաշիստական Գերմանիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Նացիստների տիրապետության տարիներին Պուցկում գործել է Շտուտհոֆի համակենտրոնացման ճամբարի մասնաճյուղը։ Պատերազմից հետո քաղաքը հայտնվել է Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության կազմում։
Պուցկը հիշատակվում է Քրիստինա Պրոնկոյի կատարմամբ հնչող «Բալլադ Պուցկի մասին» („Ballada o Pucku”) երգում[21], որի տեքստի հեղինակը Մարեկ Գաստն է, երաժշտությանը՝ Յացեկ Միկուլան[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.