Պուշկինո (Լոռու մարզ)
գյուղ ՀՀ Լոռու մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ ՀՀ Լոռու մարզում From Wikipedia, the free encyclopedia
Պուշկինո, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում[1]։
Գտնվում է Ստեփանավան քաղաքից մոտ 4 կմ հարավ-արևելք, Ձորագետի աջակողմյան Գարգառ վտակի ափին։ Պուշկինո է վերանվանվել 1937 թվականի փետրվարի 14-ին[3]։ Նախկինում կոչվել է Գյառգյառ ռուսական։
Ծովի մակերևույթից բարձրությունը կազմում է 1450 մ, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 15 կմ հյուսիս-արևմուտք։
Պուշկինո համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, կարտոֆիլի, բանջարարաբոստանային, ինչպես նաև կերային կոլտուրաների մշակմամբ։ Գյուղացիների մեծ մասն զբաղվում է անասնապահությամբ։ Արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր[4]։
Պուշկինոն ներկայիս անունը ստացել է 1870 թվականին ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի պատվին[4]։
Գյուղն ունի հիմնական դպրոց։
Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Պուշկինոյի մշտական բնակչությունը կազմել է 339 մարդ, առկա բնակչությունը՝ 321 մարդ[2]։ Ժամանակին բնակեցված է եղել ռուսներով[3][5]։
Ստորև աղյուսակում ներկայացված է Պուշկինոյի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում[6].
Կլիման ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով։ Ունի տիպիկ լեռնային ռելիեֆ։ Հողերն ունեն կավաավազային մեխանիկական կազմ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.