Պունտա դել Էստե
From Wikipedia, the free encyclopedia
Պունտա դել Էստե (անգլ.՝ Punta del Este, Իսպաներեն արտասանություն՝ [ˈpunta ðel ˈeste]), առողջարանային քաղաք Ուրուգվայի հարավարևելյան մասում՝ Մալդոնադո դեպարտամենտում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Մշտական բնակչության թվաքանակը շուրջ 9.280 է[1], ամռանը բնակիչների թիվը մեծապես ավելանում է։
Բնակավայր | ||
---|---|---|
Պունտա դել Էստե | ||
իսպ.՝ Punta del Este | ||
Երկիր | Ուրուգվայ | |
Հիմնադրված է | 1829 թ. | |
Մակերես | 20,35 կմ² | |
ԲԾՄ | 11 մետր | |
Բնակչություն | 9277 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC−3 | |
Հեռախոսային կոդ | 42 | |
Փոստային դասիչ | 20100 | |
Պաշտոնական կայք | maldonado.uy/?mi=PuntadelEste#municipio | |
| ||
Քաղաքը պատկերավոր կերպով հաճախ անվանում են «հարավի Մոնակո», «Ատլանտյանի մարգարիտ», «Հարավային Ամերիկայի Հեմփտոն», համեմատում են Մայամիի, Կաննի հետ[2][3][4]։
Պունտա դել Էստեի ուշագրավ տեսարժանություններից հսկա ձեռքի են Լա Մանո արձանը, Սանտորինիի ոճով կառուցված Կասապուեբլո համալիրը, Enjoy Punta del Este հյուրանոցա-խաղատնային համալիրը, Լա Բառայի շքեղ շրջական, Պուենտե Գարսոն կամուրջը, Գոռիտի կղզյակը[5], հազվագյուտ ծառատեսակներով հայտնի Արբորետում Լուսիչ բուսաբանական այգին, Ծովի թանգարանը, համաշխարհային առևտրի կենտրոնը[6]... Քաղաքի գեատեսիլ հրապարակներից մեկում, որը կրում է Հայաստանի Հանրապետության անունը, տեղադրված է հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։