From Wikipedia, the free encyclopedia
Պուլսարներ (ռադիոճառագայթման բաբախող աղբյուրներ), արտահայտության կրճատ ձևը, բաբախիչներ, իմպուլսային էլեկտրամագնիսական ճառագայթման տիեզերական աղբյուրներ։
Հայտնաբերվել են 1967 թվականին։ Ըստ ռադիոճառագայթման տիպի պուլսարները խիստ տարբերվում են տիեզերական ռադիոճառագայթման բոլոր աղբյուրներից։ Հայտնի պուլսարների թիվը արդեն 1982 թվականին անցնում էր 300-ից։
Դրանց իմպուլսների պարբերության արժեքները գտնվում են 0,033-3,75 վրկ տիրույթում։ Առավել հաճախ հանդիպող պարբերությունն է 0,6 վրկ։ Պուլսարների առաջին դիտումները վկայում էին դրանց պարբերությունների հաստատուն լինելու մասին։ Հետագայում պարզվեց, որ որոշ Պուլսարներ պարբերությունները շատ դանդաղ (վրկում 10−13-ից 10−18 վրկ) աճում են։ Երբեմն տեղի է ունենում նաե պարբերության անակնկալ փոփոխություն։
Պուլսարներից երկուսը նույնացվել են Ցուլ և Առագաստ համաստեղություններում գտնվող հայտնի գերնոր աստղերի մնացուկների հետ։ Դրանցից մեկի՝ Խեցգետնաձև միգամածությունում գտնվող պուլսարի իմպուլսային ճառագայթումը դիտվել է նաև տեսանելի, ռենտգենյան և գամմա տիրույթներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 460)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.