Պորտալ:Իսպանիա/Ընտրված հոդված
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանացի դիմանկարիչների ցանկը ընդգրկում է դիմապատկերի ժանրում աշխատած իսպանացի, նաև հրավիրված արտասահմանցի նկարիչներին, որոնք նկարել են իսպանական թագավորներին, կամ նրանց պատվերով:
- Ֆերնանդո դե Լյանոս (1480—1510) — Վերածննդի շրջանի Լոմբարդիայում ապրող իսպանացի նկարիչ:
- Խուան Ֆլանդես (1460—1519), ծնունդով ֆլանդացի, Իզաբելլա Կաստիլյացու արքունական դիմանկարիչ:
- Անտոնիո դել Ռինկոն (իսպ.՝ {{{1}}} Antonio del Rincón}}), Իզաբելլա Կաստիլյացու արքունական դիմանկարիչ:
- Տիցիան, նկարել է դիմապատկերներ Կառլ V-ի ընտանիքի պատվերով:
- Պեդրո դե Կամպանյա
- Անտոնիս Մոր, հոլանդացի գեղանկարիչ, աշխատել է Ֆիլիպ II-ի արքունիկում:
- Սոֆոնիսբա Անգիսսոլա, իտալացի նկարչուհի, աշխատել է Ֆիլիպ II-ի արքունիկում:
- Ալոնսո Սանչես Կոելյո, աշխատել է Ֆիլիպ II-ի արքունիկում:
- Խուան Գոմես (Juan Gómez), աշխատել է Ֆիլիպ II-ի արքունիկում:
- Էլ Գրեկո, Տոլեդոյի ազնվականների բազմաթիվ դիմապատկերներ ունի:
![Ֆրանցիսկո Գոյա դքսուհի Ալբայի դիմանկարը](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/Goya_Alba1.jpg/640px-Goya_Alba1.jpg)