Պորտալ:Բոսնիա և Հերցեգովինա
From Wikipedia, the free encyclopedia
Վիքիպորտալներ Արվեստ · Կենսագրություն · Գրականություն · Պատմություն · Դիզայն · Մշակույթ · Աշխարհագրություն · Գիտություն · Տեխնոլոգիա · Մաթեմատիկա |
Բարի գալուստ Բոսնիա և Հերցեգովինա պորտալ
![]() |
![]() |
![]() |
Բոսնիա և Հերցեգովինա (սերբախորվաթ.՝, բոս.՝, խորվ.՝ և սերբ.՝ Bosna i Hercegovina / Босна и Херцеговина, БиХ, թուրքերեն՝ Bosna-Hersek), պետություն Եվրոպայի հարավ-արևելքում, Բալկանյան թերակղզու արևմտյան մասում։
Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչությունը կազմում է 3 511 372 մարդ։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 51,2 հազար կմ²։ Հյուսիսում, արևմուտքում և հարավում սահմանակցում է Խորվաթիայի հետ, արևելյքում՝ Սերբիայի հետ, իսկ հարավ-արևելյքում՝ Չեռնոգորիայի հետ։ Հարավ-արևելքում ելք ունի դեպի Ադրիատիկ ծով (ափագիծը մոտ 20 կմ)։ Պետական լեզուներն են բոսնիերենը, սերբերենը և խորվաթերենը։ Մայրաքաղաքը Սարաևո քաղաքն է։
Խորհրդարանական հանրապետությունը կազմված է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից, Սերբիայի Հանրապետությունից և Բրչկո օկրուգից։ ՄԱԿ-ի անդամ 1992 թվականից։ 2016 թվականի փետրվարին երկիրն հայտ է ուղարկել Եվրամիություն մտնելու համար։
Հարավսլավիայի գոյության ժամանակ Բոսնիա և Հերցեգովինան համարվել է շատ աղքատ հանրապետություն։ Այժմ համարվում է Եվրոպայի ամենահարուստ երկրներից մեկը անգործության շատ բարձր մակարդակով։ Արտաքին առևտրի հիմնական գործընկերները Եվրամիության անդամներն են։ Ազգային արժույթը փոխարկելի մարկն է։
Բոսնիական պետությունը առաջացել է 10-11-րդ դարերում։ 1878-1918 թվականներին մտել է Ավստրո-Հունգարիայի կազմում, իսկ 1918-1992 թվականներին՝ Հարավսլավիայի կազմում։ 1992 թվականի ապրիլին անկախության հռչակումից հետո բռնկվել է Բոսնիական պատերազմը, որն ավարտվել է Դեյթոնյան համաձայնագրով՝ 1995 թվականին միջազգային միջամտությունից հետո...
Ընտրված հոդված
![Վիեցնիցա](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/Sarajevo_Vijecnica_by_Klackalica.jpg/640px-Sarajevo_Vijecnica_by_Klackalica.jpg)
Սարաևո (բոս․՝ Sarajevo, սերբ.՝ Sarajevo), Բոսնիա և Հերցեգովինայի և դրա մասը կազմող Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության մայրաքաղաք: Սարաևոյի շրջանի վարչական կենտրոնն է։
Բնակչությունը 2013 թվականի դրությամբ կազմել է 369,5 հազար մարդ կամ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչության 10 %-ը: 1992-1995 թվականների պատերազմի հետևանքով բավականին կրճատվել է քաղաքում բնակվող սերբերի թիվը։
Քաղաքը հիմնադրվել է 1244 թվականին և մինչև 1507 թվականը կոչվել է Բրխբոսնա: Սարաևոյի կլիման չափավոր ցամաքային է, որի վրա հարավից ազդում է միջերկրածովյան կլիման: Քաղաքն գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական հատվածում և Բոսնիա պատմական շրջանի տարածքում, Միլյացկա գետի ափերին, Սարաևոյի գոգահովտում։ Տեղակայված է ծովի մակարդակից 500 մ բարձրության վրա... Ավելին
Ընտրված պատկեր
Գիտե՞ք, որ․․․
![Վիսոկո](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5f/VisokoPanorama.jpg/640px-VisokoPanorama.jpg)
- ... Թուրքերի կողմից նվաճված Բոսնիա և Հերցեգովինայի բնակչությունը առանց հարկադրման ընդունում էր իսլամը:
- ... Բոսնիական պատերազմի ամենաերիտասարդ զինվորի 15 տարեկանը դեռ չէր լրացել, երբ նրան սպանել էին:
- ... Բոսնիական սերբերի բանակում կռվում էին նաև մուսուլման կամավորներ:
- ... ՆԱՏՕ-ի օդաչուները Deny Flight գործողության ժամանակ կատարել են ավելի քան 100 թռիչք: